Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Սովորական բոլշևիզմ

Սովորական բոլշևիզմ
05.11.2023 | 19:48

Մեծ հաշվով Հայաստանում դասական բոլշևիզմ է:

Բոլշևիզմ ժանրի բոլոր կանոններով:
Հայաստանում կա մեկ անձի իշխանություն:
Հայաստանում իշխանության կողմից կա հասարակական շերտավորում և բաժանում (սև-սպտակի բաժանում):
Հայաստանում կա ուղեղների լվացման, ստի և մանիպուլյացիայի հիման վրա Կոմկուսին բնորոշ իշխանական դասական քարոզչություը և որպես արդյունք իշխանական քարոզչական հոսանքին կուրորեն հավատացող մի շերտ:
Հայաստանում այլախոհների հրապարակային խոսքը փորձ է արվում լռեցնել քրեական գործերով և կալանավորումներով:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ