Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ի համար հարցի գինը չափազանց մեծ է

ԱՄՆ-ի համար հարցի գինը չափազանց մեծ է
11.10.2023 | 19:41

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Վաշինգտոնն ի վիճակի է միաժամանակ աջակցել բոլոր դաշնակիցներին՝ Ուկրաինային, Իսրայելին, Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին։

ԱՄՆ-ի համար հարցի գինը շատ մեծ է՝ պահպանել իր գլոբալ միաբևեռ համակարգը, այլապես այն կփլուզվի:

Ուստի ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած գործողության, պատրաստ է զոհաբերել ցանկացած պետություն, կազմակերպել արյունալի հակամարտություններ, միայն թե աշխարհին ցույց տա, որ պահպանում է իր իշխանությունը՝ որպես համաշխարհային հեգեմոն։

Այսօր Միացյալ Նահանգները շատ անգամ ավելի վտանգավոր է, քան երբևէ, սակայն, միևնույն ժամանակ, նաև խոցելի, ինչից մենք կարող ենք օգտվել։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ