Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Նապոլեոնի դիագնոզը Հայաստանին, և ոչ միայն

Նապոլեոնի դիագնոզը Հայաստանին, և ոչ միայն
17.09.2023 | 22:00

Նապոլեոնը Գյոթեի հետ զրույցում մի անգամ խոսում է հին աշխարհի և նոր ժամանակների ողբերգության էության տարբերության մասին: Եվ ասում է մեծ մտածողին, որ հին ողբերգությունը տարբերվում է նորից նրանով, որ այժմ գոյություն չունի ճակատագիր, որը պիտի տանջեր/ճնշեր մարդկանց, և հին ողբերգության դերն այսօր կատարում է քաղաքականությունը: Այսինքն, քաղաքականությունն այսօր օգտագործվում է արդի ողբերգության մեջ որպես նոր ճակատագիր:

Այս մասին գրում է Հեգելն իր «Պատմության փիլիսոփայություն» աշխատությունում:

Ճիշտ է ասում Նապոլեոնը:

Այսօր անհատների դարաշրջանը չէ, որոնք ժամանակին կայսրություններ էին ստեղծում ու կործանում, որոնց մահը դարաշրջանների սահմանագիծ էր դառնում, այսօր բոլոր ողբերգությունները գալիս են քաղաքականությունից:

Օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացու ծնունդը բերեց աշխարհի բոլոր ժամանակների ամենահզոր կայսրության ստեղծմանը, նրա մահը հանգեցրեց այդ հզոր կայսրության փլուզմանը:

փաշինյան նիկոլը անհատականություն չէ, նա տարրական տգետ զիբիլ է, սակայն նա քաղաքականություն է իրականացնում իր թիմով, որի հեղինակն էլ ինքը չէ, և այդ քաղաքականությունը դարձավ հայ ժողովրդի ողբերգությունը:

Ընդ որում, փաշինյան նիկոլը որպես քաղաքական ֆենոմեն կերտվեց 1991 թվականից, այսինքն, ողբերգությունը մեր դուռը չթակեց 2018-ին, այն 1991-ից վարվող ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ արդյունքն էր, որը չէր կարող չլինել մեր ճակատագիրը:

Այսօր մայրաքաղաքի բնակիչներն իրենց քաղաքապետ կընտրեն ավինյան տիկոյին՝ Հայ-ռուսական համալսարանի և անգլիական ինչ-որ մի կասկածելի հաստատության կադրի: Եվ երկրում նոր թափ կհավաքի համազգային ողբերգության սպիրալը: Քաղաքաշինության մեծ գիտակ է ավինյան տիկոն, նրա առաջին զբաղմունքներից է լինելու երկրի կրթական համակարգի վերացումը, քանզի ժողվարչապետի վերադասները չեն կարծում, որ ապագա թուրքական գաղութին կրթական համակարգ է պետք: Իսկ վերացման ամենաէֆեկտիվ և եկամտաբեր ձևը հանրությանը տեղեկացնել այն մասին, որ հին շենքերը չեն համապատասխանում նոր ստանդարտներին, այդ իսկ պատճառով նոր շենքեր ենք կառուցելու Աշտարակում, իսկ հները՝ լափելու:

Հանրությունը, ըստ ամենայնի, չի կարող գիտակցել այս հիմնավորման դեգեներատության աստիճանը:

Ախր, աշխարհի ամենաառաջատար բուհերն առ այսօր գործում են միջնադարյան շենքերում, օրինակ, Սորբոնը, Քեմբրիջը և այլն, իսկ Երևանի բոլոր բուհերը որևէ բանի կարիք չունեն, հատկապես՝ տարածքայն:

Բուհերի վտարումը կհանգեցնի նրան, որ Երևանի բուհերում պարզապես աշխատող չի մնա:

Օրինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսները գործող քննիչներ են, դատավորներ, դատախազներ, փաստաբաններ: Նրանք շաբաթվա մեջ մի քանի ժամով ի վիճակի են գտնվել համալսարանում և իրենց լեկցիաները կարդալ: Բայց Աշտարակ գնալ հաստատ չեն կարողանա: Նույնը սպառնում է կոնսերվատորիային, այնտեղ էլ բոլոր մանկավարժները մի քանի տեղ են աշխատում՝ օպերայում, ֆիլհարմոնիայում, Չայկովսկու դպրոցում կամ Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում, որոնք մի քանի հարյուր մետրի վրա են գտնվում մեկը մյուսից: Բա ո՞նց այդ արանքում մարդիկ վազեն Աշտարակ:

Ինչևէ, շատ լուրջ քաղաքապետ կլինի ավինյան տիկոն Երևանի համար, կկատարի իր երկրային առաքելությունը՝ վերադասի կողմից որոշված, 100-150 տոկոսով, ավելի լավ, քան քաղաքի բոլոր ղեկավարները իրար հետ վերցված:

Ավանսով ողորմի տանք Երևանին՝ Նապոլեոնի և Գյոթեի զրույցը հիշելով:

Ամե՜ն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ