Ես ուզում եմ մի ճշմարտություն բացել նրանց համար, ովքեր իրենց հավատացյալ են համարում, ովքեր «իմ Հիսուս»-ով են դիմում Հիսուսին, սակայն վարչապետի գաղափարակիցը, գործակիցն ու աջակիցն են մնում:
- Դուք Հիսուսի հետ ո՛չ մի աղերս չունեք, քանզի Հիսուսը Սեր է, ձեր վստահորդը` ատելություն:
Հիսուսը սուրբ է, ձեր վստահորդը` պիղծ:
Հիսուսը Աստծո զավակ է, ձեր վստահորդը` սատանայի:
Հիսուսը ճշմարտությունն է, ձեր վստահորդը` սուտ, կեղծիք:
Հիսուսը մաքրություն է, ձեր վստահորդը` պղծություն:
Եթե կան մարդիկ, ովքեր կկասկածեն այս տողերին, խնդրում եմ գրեք, ես կուղարկեմ դրա մտքի ու հոգու արգասիք` «Երկրի հակառակ կողմը» գրքից ապացույցները:
Երբ պղծության ու ստության գործակիցն ու աջակիցը հանդիպի Հիսուսին, Հիսուսը պիտի ասի.
- Ետի՛ս գնա, սատանա՛յ:
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ