Հետևելով հայրենական լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղ գտնող ամենօրյա հրապարակումներին՝ մեկ-մեկ տպավորություն եմ ստանում, որ մեր դեմ տեղեկատվական պատերազմ են վարում ոչ միայն թշնամի երկրի քարոզիչները, այլև, որ անչափ վտանգավոր է, այդ ճակատում ակտիվություն դրսևորող բավական մեծ թվով յուրայիններ: Որ վերջիններիս ճնշող մեծամասնությունը չի գիտակցում իր կատարածի ահավորությունը սեփական երկրի հանդեպ, դրանում գրեթե չեմ կասկածում, բայց որ դրանց շարքերում կան այնպիսիները, որոնք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, գիտակցաբար են իրականացնում այդ «առաքելությունը», համոզված եմ:
Հետևություն. տեղեկատվությունը զենք է, որը, ճիշտ չօգտագործելու դեպքում, կարող է հասցնել ինքնասպանության:
Սենոր Հասրաթյան