Նիկոլամերձ շրջանակներից շտապել են Արայիկ Հարությունյանին «անաղուհաց» անվանել՝ Փաշինյանին ուղղված երկչոտ քննադատության համար:
«Մենք անառակ զավակ չենք»,- հարցազրույցում անդրադառնալով Հայաստանից ստացված բյուջետային օգնությանն, ասել է Արայիկ Հարությունյանը:
Այս օգնության թեման վերջին ասուլիսում գռեհիկ շահարկել էր Նիկոլ Փաշինյանը՝ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելով, թե իր նման մի «մեսիա» է օգնում «անաղուհաց» արցախցիներին:
Երբ Արցախը ոչնչացրած մեկը դեռ խոսում է ԼՂ-ին ցուցաբերած իր օգնության մասին, դա առաջին հերթին բացահայտում է այդ մեկի բարոյական սնանկությունը:
Բայց նաև այլ հարթություններ կան:
Նիկոլն իր հոր տնից բերած փողերով չի օգնում Արցախին ու հետևաբար Հայաստանի ժողովրդի կամավոր զոհողության վրա «ղումար» խաղալու իրավունք չունի, ընդ որում՝ նաև իրավական հարթության վրա:
Արցախին աջակցության հարցը կանոնակարգվում է Հայաստանի օրենսդրությամբ ու եթե Փաշինյանը որոշի Արցախին «լավություն չանել» (ինչը սպառնում էր վերջին ասուլիսում), խնդիր է ունենալու ոչ միայն բարոյականության (ինչը նրա համար խնդիր չէ), այլ նաև օրենքի հետ՝ ավելացնելով այն հանցավոր արարքների թիվը, ինչի համար մի օր պատասխան է տալու արդարադատությանը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ