Միակ բանը, որ մենք ինքնուրույն կարող ենք անել, տնտեսությունը զարգացնելն է, որն էլ ամեն ինչի հիմքն է։
Բայց դրա համար պետք է արմատապես փոխվեն ներքին քաղաքականությունը և Սփյուռքի հետ հարաբերությունները, ինչը, այլևայլ նկատառումներից ելնելով, երբեք չենք ուզեցել անել։
Տնտեսության զարգացումը լոկոմոտիվի դեր կկատարի և՛ կրթական համակարգի, և՛ կիրառական գիտության, և՛ այլ ոլորտների զարգացման համար։
Բացի դրանից, և որ ամենագլխավորն է, միջոցներ կստեղծվեն հզոր բանակ ունենալու համար։
Տնտեսական գործոնը, որը հարստության աղբյուրն է, շատ ավելի վճռական դեր ունի ամենաբարձր մակարդակի ուժային քաղաքականության մեջ։
Օրինակ, տնտեսական գործոնն է, որն ստիպում է Արևմուտքին տարբեր մոտեցումներ ունենալ Չինաստանի և Ռուսաստանի պրոբլեմներին։
Պավել Բարսեղյան