Հայրենի երգն ես դու մեր
Վերադարձած հայրենիք:
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք:
Եվ հանճարի հեռակա
Հուրն է հանգչում ճակատիդ՝
Ինչպես մարող ճառագայթ,
Արարատի գագաթին...
Սա Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի սկիզբն է:
Հարց` ինչու՞ «Նեմեսիս»-ն այդպես դաժանաբար պատժեց Կոմիտասին:
Քսան տարի փակեց հոգեբուժարանում:
Ֆրանսիական հոգեբուժարանում...
Ինչու՞:
Ո՞ր մեղքի համար...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ