Խորհրդային տարիներին հայկական սահմանամերձ գյուղերից մեկում մի կիսավեր եկեղեցի կար, որի մեջ թուրք հովիվը անասուն էր պահում: Օրերից մի օր գյուղի դպրոցի տնօրենը թուրքից պահանջեց անասունները հանել եկեղեցուց: Հաջորդ օրը տնօրենին կանչեց ազգությամբ հայ շրջկոմի առաջին քարտուղարը և նրան ազատեց աշխատանքից: Հետո պարզվեց, որ թուրք հովիվը հայկական եկեղեցին գոմի էր վերածել հենց նույն այդ հայ պաշտոնյայի թույլտվությամբ:
Այս պատմությունը, թերևս, չհիշեի, եթե այսօր մենք չունենայինք ավելի դաժան իրականություն, քան այն, ինչ ունեինք այդ դեպքի հետ կապված: Երեկ, հայ պաշտոնյայի թողտվությամբ, թուրքը մեր սրբավայրն էր ապականում, իսկ այսօր արդեն՝ Հայրենիքն ամբողջությամբ:
Սենոր Հասրաթյան