Մեզ հիշողության կորստի ու վերգտնման մասին ֆիլմեր նայել է պետք:
Ասենք մի քանի օր:
Ինչպես էր շեփորը հնչում։
«Մի՜-ա՜-ցու՜մ» էինք գոռում։
Թաքուն գնում Արցախ։
Ռուբլի-ռուբլի փող հավաքում, որ հաց հասցնենք։
Որսորդականի փողերը քանդում էինք ուղարկում։ Ղոնդաղը հետը մեծ էր, ճամփին սովետի միլիցեն կանգնած էր։ Համ էլ քաշ էր։
Հետո Երասխում Մովսեսին խփեցին, «Լաստոչկա» խմբի դիպուկահարները։
Հետո Թաթուլին բերեցին օպերա (աչքերը կապած էին)։
Հետո հունվարի դեպքերը եղան։
Հետո շտաբները բացվեցին։
Հետո սկսվեցին ջոկատ ջոկատ տղեքը գնալ։
Շուշին, որ վերցրեցին լուրը հասավ Երևան, ես կանգառում կանգնած էի (ինտերնետ, հեռախոս չկար):
Հետո… հետո...
Հետո հաղթանակ եղավ, բանակ եղավ։ Տղեքը շոր չունեին, բայց թշնամին շան պես վախենում էր։
Մենք էլ հացի համար օրերով հերթ էինք պահում, տալոնով ապրում։
Մթի մեջ երեխա մեծացնում, ստեղծագործում, երջանիկ էինք։
Հույս կար, ձեռք բռնել կար, մարդկություն կար ու մենք էլ սպասում էինք, որ լավ կլինի։
Լավ էր։
Սկսեցինք եկեղեցի գնալ, պահք պահել, երեխա կնքել, թագ պակաս էինք անում ու էս մերը պայթած թշնամին զգույշ էր կողքերս։
Էդ մենք էինք…
Եղել ենք էսպիսին ու հմա հիշել է պետք, եթե անգամ դա մեր ուղեղի մկանների համար ծննդաբերությունից ցավոտ է։
ՈՒ լիքը բան պտի մոռանալ։
Էն ժամանակ էլ բանի տեղ չէինք դնում կոմսոմոլի ակԾիտիվստ, պոլուդեսյատնիկ խավին, որը ի բնե կրթված մարդուց վախենալով, նրան գցեց մի կողմ ու սարքեց աղքատության նպաստառու։
Շերտվեց, շերտավորվեց ու մեզ բերեց էս բոզի դար, որտեղ սմենաբոզ լինելը դառավ առավելություն:
Էս մղձավանջը պտի մոռանալ, քցել փոսը ու բետոնել մինչև հաջորդ հաղթանակ։
Հմա պիտի հիշել, թե մենք ո՛վ ենք, թե չէ` մեզ արդեն դուրս են գրում, իսկ հաղթանակ ամորտիզացիան (մաշվածությունը) 100 տարի լինել չէր կարող:
Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ