ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը խոսել է Ալիևի հետ, ընդգծել հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։
Բլինքենը հայտնել է ԱՄՆ-ի խոր մտահոգությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։
Ռուսաստանը Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է համարում և ջանքեր է գործադրում այն բացելու համար։ Թե որքանով են այդ ջանքերը բավարար, այլ հարց է։ Կարևորը, որ Ռուսաստանը արձանագրում է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, որովհետև խախտումով է փակվել։
ԱՄՆ-ը փաստացի ասում է, որ ոչ մի խախտում էլ չկա, և Ադրբեջանի գործողություններն օրինական են, պարզապես դրանք խաղաղության գործընթացին են խանգարում։
Հայկ Այվազյան