Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռուսաստանի և հայ քաջերի շնորհիվ է, որ «Հայաստանի Հանրապետություն» անվանումն այսօր չի ջնջվել աշխարհագրական քարտեզներից

Ռուսաստանի և հայ քաջերի շնորհիվ է, որ «Հայաստանի Հանրապետություն» անվանումն այսօր չի ջնջվել աշխարհագրական քարտեզներից
05.04.2023 | 21:18

Հովհաննես Թումանյանի խոսքերով, դարեր անց, մենք` հայերս, այդպես էլ չհասկացանք, թե ով-ով է, և շարունակում ենք անվերապահորեն հավատալ նրանց, ում համար Հայ ժողովուրդ հասկացություն չկա, այլ կա տարածք, որը կենսական նշանակություն ունի իրենց շահերը պահպանելու համար: Եվ այսպես. «Հայկական հարցը մտավ եվրոպական օրակարգ»:

«...1878 թվականին էլ, երբ կրկին «սկսեց» ռուս-տաճկական պատերազմը, և երբ դարձյալ ռուսական բանակը հասավ Պոլսի շեմքը, դարձյալ երևաց Անգլիան, դուրս հանեց իր նավատորմիղը և ռուսին կանգնեցրեց Սան-Ստեֆանոյում։ Ապա Գերմանիայի հետ հաղթողին տարավ Բեռլին, դիպլոմատիական ջարդ տվեց նրան և միաժամանակ ջարդեց հայկական հարցը, կամ ավելի ճիշտը թարսեց, 16-ը շինեց 61, ռուսաց զորքի փոխարեն հոդվածի մեջ մտցրեց սուլթանի անունը և նրա բարեհայեցողությանը հանձնեց հայ ժողովուրդը, էս բոլորի համար ստանալով Կիպրոսն ու հայկական հարցի մոնոպոլիան։

Մենք զարմացանք Բեռլինում կատարված էս ֆոկուսի վրա, թե ինչպես 16-ը դարձավ 61, ուրախացանք, որ դարձանք 6 մեծ պետության հոգածության առարկա ու Բեռլինից գնացինք Լոնդոն, էնտեղ էլ տեսանք ինչ գեղեցիկ ճառեր են ասում…Մինչդեռ մեր աշխարհքում հետզհետե մեծանում էր մեզ ու ռուսին իրարից բաժանող տարածությունը, պաղում էին հին լավ հարաբերությունները, ստեղծվում էին նոր հարաբերություններ անպայման վնասաբեր երկու կողմի համար էլ, թե մեծի, թե փոքրի, թե ռուսի թե հայի։ Եվ ահա վրա հասան 1894-96 թթ. կոտորածները, երբ Կովկասում հայ-ռուսական հարաբերությունների պաղությունը հասել էին գալիցինյան ռեժիմին և Վելիչկոյի հրապարակախոսությանը, իսկ Անգլիայում մեր բարեկամությունը և հոգատարությունը հասել էր իր գագաթնակետին Գլադստոնի ճառերում․․․ Եվ ի՞նչ․․․ Վերջ ի վերջո, դուրս եկավ, որ Գալիցինը գոնե տաճկական սրից ազատված 40 հազար հայ գաղթական ընդունեց Կովկաս, իսկ հայկական հարցի ու հույսերի տերը-Անգլիան հայ ժողովրդի սարսափին ու աղերսախառն դիմումին տվեց հայտնի պատասխանը. «Մեր նավերը չեն կարող լողալ հայոց լեռների գագաթներին»։ Մինչդեռ աշխարհքին հայտնի է, որ սուլթան Աբդուլ Համիդը նստում էր ոչ թե հայոց լեռների գագաթներին, այլ Բոսֆորի ջրերի ափերին, ուր միշտ կանգնում են անգլիական նավերը։

Էսպես է եղել Անգլիան մինչև վերջին տարիներս..» (Հովհաննես Թումանյան):

Մեր դարավոր պատմությունը, և դառը իրականությունը ցույց տվեց, որ Անգլիան մնացել է նույնը, ու որ Հայաստանն Արևմուտքում դաշնակիցներ չունի, որ իրական դաշնակիցը Ռուսաստանն է, և միայն Ռուսաստանի և հայ քաջերի շնորհիվ է, որ «Հայաստանի Հանրապետություն» անվանումն այսօր չի ջնջվել աշխարհագրական քարտեզներից:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Ե՞րբ պետք է հասկանա՞ք, որ Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը պահեք ձեզ: Ե՞ՐԲ:

Դիտվել է՝ 3479

Մեկնաբանություններ