Շատերն են այս օրերին իրենց գրառումներում և յութուբյան քոմենթներում հետաքրքրվում՝ ո՞վ է Սյունիքի զորամիավորման հրամանատարը, որ թույլ է տվել թուրքերի առաջխաղացումը Տեղ և Կոռնիձոր գյուղերի տարածքում, էսօր էլ մեր ինքնիշխան տարածք ներխուժած ագրեսոր թուրքին քշելու կամ մի զսպող մի բան չի անում:
Սխալմամբ՝ երբեմն էլ նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի անունն են տալիս:
Իմ պարտքն եմ համարում մտահոգ անձանց կարճ տեղեկացնել՝ առանց մեկնաբանության:
Սյունիքի հատուկ բանակային կորպուսի (ՀԲԿ) ներկա նորանշանակ հրամանատարն է գնդապետ Արմեն Գյոզալյանը, ծննդով՝ Տեղ գյուղից:
Ինչպիսի ցինիզմ ու ձեռառնոցի՝ Տեղ գյուղի աչքը հանվում է հենց տեղցու «ձեռքով»:
Երկու ամիս առաջ՝ առանց պատճառաբանության, պաշտոնանկ է արվել նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը.
պրոֆեսիոնալիզմը գնահատող, կամային ու քաջ հրամանատարի համարում ունի:
Նույն այդ ժամանակ պաշտոնանկ են արվել նաև ՊՆ-ում կարևոր պաշտոններ զբաղեցնող Սյունիքի մի շարք գեներալներ, դարձյալ՝ առանց պատճառաբանության:
Այդ օրերին ու դրան զուգահեռ՝ պաշտոնանկ է արվել նաև
Գորիսի պատվավոր քաղաքացի, Սյունիքի զորքի նախկին երկարամյա հրամանատար, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, ով իր գործով, անձնվեր ծառայությամբ դարձել էր իսկական սրտացավ սյունեցի:
Սյունիքի զորքերի նոր հրամանատարի մուտքով՝ երկրորդ փուլով ու հենց առաջին օրից, կադրաջարդ են արվել նաև բանակային կորպուսի ողնաշարը կազմող սպաներ և քաղծառայողներ:
Իրադարձություններից առաջ պաշտոնանկ է արվել նաև ՀԲԿ փորձառու սպա, գաղափարական գծով հրամանատարի տեղակալ (զամպալիտ), գնդապետ Ավետյանը, ում հետ պատիվ ունեցա մի կարճ ժամանակ ծառայելու:
Այդքան շատ զուգադիպություննե՞ր. չեմ կարծում:
Սյունիքի գլխին օրհաս էին կախել, հզոր սյունեցիներին ասպարեզից հեռացնում էին:
Այսքանից հետո Տեղ գյուղի և Կոռնիձորի տարածքներում թշնամու առաջխաղացումը անսպասելի չէր, գոնե՝ ինձ համար:
Աստված բեթարից ազատի, սյունեցիներիս էլ խելք տա՝ մեկ-երկու կրակոցից տները չլքելու: Առաջինը ժողովուրդն է պարտվում, հետո՝ բանակը:
Երբ քաղաքը դատարկվում է, զորքն ու կամավորականը հոգեբանորեն արդեն պարտվում են, չգիտեն՝ ում պաշտպանել:
Թիկունքը միշտ էլ ուժ է տալիս կռվողին:
Սա հիշենք, զգոն ու պատվախնդիր լինենք:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս