Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սորոսածին, սորոսահաճո և սորոսահոժար ոստիկանություն. Ռոբերտ Մելքոնյան

Սորոսածին, սորոսահաճո և սորոսահոժար ոստիկանություն. Ռոբերտ Մելքոնյան
05.06.2022 | 10:49

Ես միշտ խուսափել եմ ոստիկանության գործողությունները, նրանց գործունեությունը քննարկելուց, սակայն վերջին երկու-երեք տարիներին, երբ այն դարձավ սորոսածին, սորոսահաճո և սորոսահոժար, տեսնելով այն, ինչ կատարվում է, ինչ կատարում են և ոտնատակ տալիս՝ օրենքներ, բարոյական, մարդկային, ծառայողական նորմեր և պրոֆեսիոնալիզմ, ապա լռելը հավասարազոր է համագործակցելուն և խրախուսելուն անօրինականության այդ «գինարբուքը»։


Չիրազեկված մի սորոսական կա, որն ամեն ինչից իբր գաղափար ունի, սակայն ավելի շուտ ամեն ինչ խառնելու վարպետ է և ահա ոստիկանությունն էլ սկսեց խառնել, առանց այդ կառույցի իրական խնդիրներն ու առանձնահատկությունները պատկերացնելու, այն վերածեց մի չկայացած ու աղճատված կառույցի՝ ճանապարհային ոստիկանության տեղն ընդամենը ստեղծելով նույն գործառույթներն ավելի վատ կատարող պարեկային ոստիկանություն, հասարակական կարգի պահպանության ողջ պարտականությունները դնելով ոստիկանության զորքերի ստորաբաժանումների վրա, որոնք անհրաժեշտության դեպքում ընդամենը պետք է մասնակցեն այդ աշխատանքներին։


Էլ չեմ խոսում ոստիկանական զանազան կառույցների հատուկ նշանակության ջոկատների՝ տարագույն բերետավորների, դիմակավորների ընդգրկմանը հասարակական կարգի պահպանության մեջ, որոնց հիմնական նպատակը մասնակցելն է ահաբեկիչներին, ավազակներին, կողոպտիչներին ու մնացյալ խիստ վտանգավոր հանցագորներին մեկուսացնելու միջոցառումներին։
ՀՀ ոստիկանությունը հատկապես վերջին երկու-երեք տարիներին օգտագործում է խիստ անհամաչափ ուժեր և միջոցներ, ինչը նկատելի ու տեսանելի է նույնիսկ սովորական քաղաքացիներին, ընդ որում, խախտելով օրենքներն ու օրինականությունը՝ այն ուղեկցելով ծեծով, գետնին տապալելով, քարշ տալով, մարմնական վնասվածք հասցնելով, նսեմացնելով, հայհոյելով և այլ միջոցներ կիրառելով։
Սակայն, ցավոք այն արդեն տեսանելի չէ երբեմնի ամենաանմեղ արարքն անգամ հանցագործություն որակող «սորոսաթերմացքների», եվրոպական զանազան կառույցների, մարդու իրավունքների, ազատության և օրինականության «ջատագով» ու նվիրյալ խաղացող արևմտյան «գենդերացված» հանրության կողմից։ Չնկատելը քիչ է, այդ բոլոր սորոսական գործակալական հնարավորությունները ներկայումս օգտագործվում են նաև ոստիկանական կառույցների անօրինական քայլերն արդարացնելու և որպես «փաստաբան» հանդես գալու գործում։


Սորոսաթերմացքների առանձին ներկայացուցիչներ, դրոնը «հեծած», դարձել են ցույցերի մասնակից հաշվողներ, ոստիկաններին գովերգող ու արդարացումներ հորինողներ, նրանց լրատվական ծառայության պարտականություն կատարողներ, իրենց լրատվամիջոցներով ցուցարարներին դատափետող գրառումներ կատարողներ:
Այդ ամենն արդեն նրանց համար գործունեության նպատակ է և «սուրբ» պարտականություն՝ ամեն գնով, ամեն միջոցներով ու բարոյականության կանոնների ոտնահարումներով:
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Դիտվել է՝ 12053

Մեկնաբանություններ