13.06.2024|
12:48
Բառացիորեն երեկ առավոտ մի մեկնաբանություն էի կատարել, որտեղ ասել էի. «...Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու նրա քաղաքական թիմը ոչ թե չեն հասկացել, ըմբռնել իրադարձությունների ընթացքը կամ բավարար քաղաքական հմտություն չեն ունեցել՝ ճիշտ որոշում կայացնելու, այլ միտումնավոր գործել ու գործում են դրանց տրամաբանությանը հակառակ: ... Փաշինյանը միամիտ չէ ու նրա «գրպանը ոչինչ գցել» հնարավոր չէ, եթե ինքը դա չցանկանա կամ, որ ավելի ճիշտ է, դրանից կոնկրետ նյութական շահ չունենա: Ինքն, իր ողջ կենսագրությամբ, հենց այդ ամենի մարմնավորումն է, երբ փողի համար վաճառել է արժանապատվությունը, կորցրել բարեկամների, դավաճանել ընկերներին: Հիմա, երբ հնարավորություն ունի վաճառել հայրենիքի տարածքները և քաղաքական շահերը, նրա ձեռքը չի դողում ...»: