Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

«Դահլիճը ոգեղենություն էր շնչում և երանություն արտաշնչում»

«Դահլիճը ոգեղենություն էր շնչում և երանություն արտաշնչում»
27.08.2024 | 12:52

«Վերնատուն» մշակութային կենտրոնի հերթական միջոցառումը իմ «Թույլ տուր քեզ մոտ գամ» գրքի ծնունդին էր նվիրված, որն անցավ անսահման ջերմ մթնոլորտում։

Ինչպես թանկագին հյուրերից մեկն ասաց. «Դահլիճը ոգեղենություն էր շնչում և երանություն արտաշնչում»:

Ի՜նչ գեղեցիկ էին կազմակերպել միջոցառումը սիրելի տիկնայք Գայանեն ու Աննան, ինչ գեղեցիկ էին ասմունքում պոեզիայի թատրոնի գեղանի, քնքուշ արտիստուհիները, ի՜նչ գեղեցիկ երգեր հնչեցին, ի՜նչ գեղեցիկ խոսքեր ու մաղթանքներ հնչեցին, ի՜նչ գեղեցիկ էր, առհասարակ, ամեն բան:

Անչափ շնորհակալ եմ սիրելի կենտրոնին, համահիմնադիրներ` չքնաղ տիկին Գայանեին ու անզուգական տիկին Աննային այդ օրն ինձ համար հիշարժան դարձնելու համար, անչափ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ոգեղեն, մտերմիկ մթնոլորտ ապահովելու համար, անչափ շնորհակալ եմ բոլոր հյուրերին միաժամանակ և բոլորին անհատապես:

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ