Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Խայտառակ վիճակ Խաշթառակում

Խայտառակ վիճակ Խաշթառակում
10.08.2024 | 12:44

Խաշթառակ գյուղի ժամանակավոր, քանդված կամուրջն է՝ խայտառակ վիճակ։ Մայիսի 26-ին վարարած Աղստևը շարքից հանել է Խաշթառակ ու Լուսահովիտ գյուղերին սպասարկող հիմնական կամուրջը, այն փակ է երթևեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքև կառուցել են ժամանակավոր կամուրջ, այն էլ վարարած գետը քանդել է։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ո՞ր կազմակերպպությունը, ինչքա՞ն գումարով էր կառուցել Խաշթառակի ժամանակավոր կամուրջը, ո ՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն ֆինանսավորմամբ, ե՞րբ է նորոգելու Խաշթառակի ժամանակավոր կամուրջը, նախատեսվո՞ւմ է վերանորոգել Խաշթառակի հիմնական կամուրջը՝ ե՞րբ, ո՞ւմ ֆինանսավորմամբ։

Մարզպետը դեռ չի պատասխանել հարցմանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3512

Մեկնաբանություններ