Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Անշառ բույսի ոսկեդար» կամ ալարկոտ դեբիլի համար գրված թեզ

«Անշառ բույսի ոսկեդար» կամ ալարկոտ դեբիլի համար գրված թեզ
02.06.2024 | 14:04

Առկա է ողբերգական չափերի մի զանգված, որն օբյեկտիվ պատճառներով չունենալով համապատասխան մակարդակի գիտելիքներ, կամ, ավելի ճիշտ, առհասարակ որևէ գիտելիք չունենալով, հավատում է, թե երբ հայերը մի կողմ դնեն իրենց միավորող գաղափարները, երազանքները, ավանդույթները, մշակույթը, կրոնն ու եկեղեցին, ապա անմիջապես գալու է «անշառ բույսի ոսկեդարը», երբ բոլորս հանգիստ աճելու ենք լեգիտիմ սահմաններով բոստանում, իսկ լինելով պարզապես բույս, որևէ մեկի հետաքրքրությունը չենք առաջացնելու ու շարունակելու ենք այդպես հանգիստ աճել ու աճել։

Ալարկոտ դեբիլի համար գրված այս թեզը չէր կարող լայն տարածում չգտնել ալարկոտ դեբիլների շրջանում։ Այդ զանգվածին կրթելու հետ կապված որևէ հույս ես չեմ տածում։ Այդ պատճառով, նրանց իսկ բարօրության ու անվտանգության համար, պետության կառավարումից նրանց մեկուսացնելու փորձերին զուգահեռ, պետք է աշխատել գոնե պրիմիտիվ մակարդակում, պարզ օրինակների վրա ներկակացնել «անշառ բույսի» կարգավիճակը նախընտրած ցեղերի դաժան ճակատագիրը։ Նման օրինակներով պարբերաբար գլխին բամփոց ստանալու արդյունքում գուցե ինքնապահպանման բնազդի մակարդակում մի բան շարժվի։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 5657

Մեկնաբանություններ