ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Եվրոպան իջավ-հասավ Եվրատեսիլի մակարդակին

Եվրոպան իջավ-հասավ Եվրատեսիլի մակարդակին
12.05.2024 | 14:24

Մոցարտի, Բախի, Շոպենի... Եվրոպան իջավ-հասավ Եվրատեսիլի մակարդակին: Ափսոս, հազար ափսոս այդ Եվրոպան, որն այլևս չկա: Այս եվրատեսիլ «երաժշտական փառատոնը» մի շատ հզոր քաղաքական նշանակություն ունի: Մինչ եթերը ողողած արևմտամետ «վերլուծաբանները» փորձում են ապացուցել Արևմուտքի փրկչական առաքելությունը, Եվրատեսիլը, իր մատուցած արժեհամակարգով, հայաստանյան հասարակությանը հուզող «Արևե՞լք, թե՞ Արևմուտք» հարցի պատասխանը տվեց: Փաստորեն, Հայաստանում արևմտամետ հատվածին օժանդակելու համար տասնյակ միլիոնավոր դոլարները փոշիացան: Եթե սա Եվրոպան է, իր ճաշակով և երաժշտարվեստով, ի՞նչ հետևանք կարող է այն ունենալ արևելյան ռազմատենչ և կուռ կրոնական արմատներով հարևաններ ունեցող Հայաստանի համար, եթե այն տիրի մեզ: Հարցի պատասխանը պարզ է: Արևմտամետներին բազում նման եվրատեսիլներ եմ ցանկանում, ժողովրդին էլ հորդորում եմ՝ լրիվ դիտեք, որ ճիշտ կողմնորոշվեք:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ