Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արտագրություններ հիշողությանս գրատախտակից

Արտագրություններ հիշողությանս գրատախտակից
26.08.2023 | 22:33

Ոչ Վրեժը կա՝ Իսրայելյան,

ոչ Սասունիկը՝ Թորոսյան,

ոչ Աֆօն՝ Ֆրիկը Ներսիսյան,

միակ մարդն այս սև ու սպիտակ աշխարհում,

որ ինքն իրենից ամաչել գիտեր։

Մեռնողին ասում էինք՝ ափսոս,

շատ ափսոս կամ հազար ափսոս,

իսկ այսօր մեռնողի հետևից ասում ենք՝

մեռավ-պրծավ այս դավաճանված,

զուլում աշխարհից,

և մեռնողին, ով ինչպես կարող է,

մտքում, գաղտագողի ասում ենք՝

մեռար-պրծար, եղբայր, քեզ հազար երանի։

Իսկ կանանց ու աղջիկների մահվան դեպքում

ոչինչ չեն ասում, լռում են՝

անբացատրելի մրմուռներ կուլ տալով։

Իսկ երեխաների դեպքում՝

այսօր Արցախում,

սահմանում քար լռություն է,

ժամացույցները կանգ են առնում,

և ի ծնե խեղված, զինվորական հագուստով

երիտասարդներ են հայտնվում փողոցներում,

որպես պատերազմի դեմ պայքարող մուրացկաններ,

որ խաղաղություն են մուրում

պաշտպանության նախարարության

խենթանոց-հոսպիտալում...

Չորս պոետ ընկեր ունեի,

չորսն էլ անտիպ խմողներ էին,

չորս պրոզայիկ խմող ընկեր ունեի,

չորսն էլ խմելուց չմեռան։

Չորսն էլ հրաշք էին՝ յուրովի,

հայ մարդ ու ախպեր պատվական՝

Արմեն Մարտիրոսյան, Ռոմիկ Սարդարյան,

Ղուկաս Սիրունյան և Հրաչ Սարուխան,

Մանուկ Մնացականյան, Ռաֆո Նահապետյան

Ռուբեն Հովսեփյան և հրածին կաթնեղբայրս մորական՝ Վրեժս, Վրեժս, Վրեժս Իսրայելյան․․․

Մի կենվոր քամի է ոռնում հայրենիքիս սարերում։

Մի հեծյալ զորավարի ուրվական է

թափառում Կյորեսից Շուշի ճամփեքին։

Մի ցեղակրոն ռազմիկ թռչող սիրտ է

տրոփում Կապուտջուղից Խուստուփ,

Շվանիձոր և Մեղրի։

Ինչքան պիտի մեր զավակները,

այրերն ու հայրերը Արցախից և Սյունյաց

սարերից փչող մեղեդու ներքո ննջեն

հողի վրա պառկած ու դավաճանված։

Իմ հայրենիք, քաղցր ու անուշ՝

կասեր մեծն սրտագիր Վահան Տերյանը,

ո՞վ քեզ դավաճանեց բազմիցս,

ինչու՞ են նեռերը դեռևս

վնգստում Հայոց լեռներում՝

արծիվների թևերի թափահարումների ներքո։

Ռոլանդ Շառոյան

Դիտվել է՝ 4532

Մեկնաբանություններ