Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հայաստանը լեռնային ամրոց պետք է դառնա, և ո'չ թե թշնամու համար իր կարիքները բավարարելու կեցավայր

Հայաստանը լեռնային ամրոց պետք է դառնա, և ո'չ թե թշնամու համար իր կարիքները բավարարելու կեցավայր
16.04.2023 | 10:03

Դրոշ այրելու մասով վերջին անդրադարձը:

Սիրելի դիմոքրսիի հետևորդներ, ուրեմն ստացվում է Ադրբեջանը մե կառուցողական, մե քաղաքակրթված երկիր էր, մինչև էսօր մեզ հումանիզմի դիրքերից էին մոտենում, հիմա դրոշը այրելուց հետո մեզ պատերով են տալու։

Ա՛յ իմ սիրելի աննորմալներ, բա հենց ձեր վարչապետն էր ասում, որ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում ու ցեղասպանություն իրականացնել, հիմա դուք ամեն ինչ կապում եք դրոշի հետ։

Մուսա լեռան հերոսամարտի դրվագ կա, որտեղ եկեղեցականները համոզում են, թե չմիանանք ապստամբներին, որպեսզի օսմանը մեզ գթա որպես իր հավատարիմ հպատակի։ Գիտե՞ք ինչ եղավ նրանց հետ. բոլորն էլ սպանվեցին։

Էսօրվա մեր հանրային դիսկուրսը հենց սա է ինձ հիշեցնում։ Ովքեր տվայտվում են, թե վա՜յ, մեր մասին ի՞նչ կմտածեն, թե վա՜յ, հեսա կհարձակվեն մեզ վրա, նրանք բոլորը ինձ հիշեցնում են այդ հոգևորականներին ու մեծահարուստներին, ովքեր հավատում էին, թե օսմանն իրենց խնայելու է։

Հայաստանը լեռնային ամրոց պետք է դառնա, և ո'չ թե թշնամու համար իր կարիքները բավարարելու կեցավայր։

Իմ ընկերները, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի և Արցախի, հենց դրա համար են կռվել, որ Հայաստանը մնա որպես անմատչելի ամրոց, իմ պայքարն էլ դրա համար է լինելու։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ