Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սրանք բորենիների վարք ունեն

Սրանք բորենիների վարք ունեն
05.04.2023 | 11:37

Առավոտյան բացահայտ ստախոսի ապացույցը ստանալուց հետո, պարզվեց նաև, որ հրաժարականի արդարացված և հիմնավոր պահանջ կա ՀՀ առաջին նախագահի կողմից:
Կայծակնային արձագանքից պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահի կողմից Նիկոլին ուղղված «ազգակործան պատուհաս» բնորոշումից Ալենն այդքան չի նեղվել, որքան որ իր պաշտոնանկության հիմնավոր բացատրությունից:
Ակնհայտ է, որ սրանցից յուրաքանչյուրի փորացավը իրենց տխրառչակ իշխանությունը պահելն է` սեփական տեսակի գոյության երկարաձգման հաշվարկով: Սրանց համար չկա ազգային արժանապատվություն, պետականության գիտակցում, մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանք, ազգային իղձերի, նպատակների և արժեքների նկատմամբ տարրական բարոյականություն և այլն:
Սրանց խորթ է ժողովրդի համար որևէ մնայուն արժեք, գործ, կառույց, գործողություն, հեղինակություն թողնելու հարցերը: Սրանք բորենիների վարք ունեն` ոհմակով հարձակվել, պատառոտել, հոշոտել, փչացնել, աղավաղել համազգային կամ պետական արժեքները, ձեռբերումներն ու ինստիտուտները (թարմ օրինակը տես` ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի այսօրվա նիստում):
Պարզ է, որ պաշտոնանկությունից հետո, սրանց հիմնական դեմքերը, զրկվելով թիկնապահներից, իմունիտետից ու այլ պետական հոգածության միջոցներից` չեն կարողանալու «դավաճանի» պիտակի ներքո (ապացուցված կամ չապացուցված) հանգիստ ապրել մարդկանց կողքին: Որպես հասարակ քաղաքացի` նրանց մոտավորապես արժանացնելու են նույն վերաբերմունքին, ինչը տեղի ունեցավ Կասկադում: Պարզ, անկաշկանդ և հայրենազրկված մարդկանց ուժով չես լռեցնի:
Այնպես, որ Ալենը և մյուս ՔՊ-ականները չեն արձագանքում Ալիևի սպառնալիքներին կամ այլ արտաքին վտանգների, որովհետև դա իրենց անձին չի սպառնում (գուցե նաև օգնում է իրենց ստանձնած ընդհանուր գործին): Իրենց պրոբլեմը բոլոր այն անձիք են, ովքեր պահանջում և հիմնավորում են իշխանափոխության անհրաժեշտությունը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ