ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Այլապես կգնահատվի որպես ուղղորդված

Այլապես  կգնահատվի  որպես  ուղղորդված
30.03.2023 | 23:10

Ռազմական տեսանկյունից երկրում ստեղծված այս գերլարված իրավիճակում գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելը համարում ենք քրեաիրավական կարգավորումներից դուրս, իրականում քողարկված նպատակներ հետապնդող դատապարտելի արարք, ինչը հատկապես ակներև դարձավ նրա փաստաբանների կողմից վերջերս հանրայնացված փաստերից։
Բանակի կառավարումից տարբեր պատճառներով այսօր դուրս են մղվել բազմաթիվ սպաներ, գեներալներ, այնինչ իրավիճակը պահանջում է բոլոր ուժերի կոնսոլիդացիա, մեկտեղում։
Մենք մասնակցություն ենք ունենալու և աջակցելու ենք Գր․ Խաչատուրովի ազատմանն ուղղված միջոցառումներին։
Միաժամանակ հարկ ենք համարում հիշեցնել, որ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն ինքնուրույն, առանձին կառույց է, ուստի այլ կազմակերպությունների նախաձեռնություններին անմիջապես կամ ընդհանրապես չմիանալը չի կարող մեկնաբանվել տարբեր անհիմն, մտացածին պատճառաբանություններով, այլապես նման հրապարակումները մեր կողմից կգնահատվեն որպես ուղղորդված։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 4439

Մեկնաբանություններ