Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Գնաք խաղաղությամբ, հայագիտության մեծ նվիրյալ

Գնաք խաղաղությամբ, հայագիտության մեծ նվիրյալ
30.03.2023 | 22:44

Հայագիտությունը ծանր կորուստ կրեց։

Կյանքից հեռացավ Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Գևորգ Տեր -Վարդանյանը բացառիկ գիտնական էր, իսկապես հայագիտության հսկաներից մեկն էր, ով տիրապետում էր մեր ողջ ձեռագրային ժառանգությանը. գիտնական, ով Մատենադարանում ապրող և աշխարհով մեկ սփռված մեր ամեն մի ձեռագիրը գիտեր էջ առ էջ:
Եվ սա՝ առանց չափազանցության:
Նա իր աշխատություններով վեր հանեց մեր հոգևոր գանձերի մասին թաքնված էջերն ու պատմությունները:
Նրա հետ բազմաթիվ հարցազրույցներ վարելու առիթ եմ ունեցել: Իսկ ահա այս մեկը դեռ 2015-ին հրապարակվել էր Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» թերթում:
Քննարկել էինք հարցեր, թե մշակութային ինչ կորուստներ կրեց հայ ազգը Հայոց ցեղասպանության տարիներին:
Եվ նա արդար Հատուցմանն հասնելու բաղադրիչներից մեկը համարում էր մեր մշակութային արժեքների վերադարձը, Արևմտյան Հայաստանի տարածքում՝ թշնամու ձեռքում մնացած մեր ձեռագիր մատյաններն ամեն գնով Մատենադարան բերելը: Եվ ուզում էր, որ աշխարհին ձեռագրային հարստություն ու քաղաքակրթություն տված ազգը լինի ու մնա իմաստուն և չհավատա թշնամու՝ խաղաղության որևէ խոստումին:
Ընթերցողին առաջարկվող` մի քանի տարի առաջ լույս տեսած այս հարցազրույցում նրա ասած ամեն խոսքն այնքա՜ն արդիական է...
Շատ ծանր է լինելու մեր ազգային ժառանգությունը աշխարհի մարտահրավերներից պաշտպանելու պայքարը, մեր հարգելի պարոն Տեր -Վարդանյան: Բայց ամեն քայլափոխին միշտ զգալու ենք Ձեր ներկայությունը մեր կողքին, ամենքս մեր ոլորտում քայլելու ենք Ձեր ցույց տված ճանապարհով, որ հաջորդ սերունդները նույնպես կարողանան պահպանել մեր հոգևոր ժառանգությունը և հայ մնան:
Ցավակցում եմ բոլորիս:
Խոնարհումս ազգային նվիրյալ գիտնականի հիշատակին:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4194

Մեկնաբանություններ