ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Мечтать не вредно

Мечтать не вредно
30.03.2023 | 08:29

ՍԴ ներկայիս կազմն ընդամենը գործիք է այս իշխանության ձեռքին, որով փորձում են իրենց անձնական հարցերը լուծել, հակադրվելով մեր պետական և ազգային շահերին։

Դրա վառ ապացույցն է, աշխարհաքաղաքական այս իրավիճակում, միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորություններին միանալու ՍԴ որոշումը։

Սա ծնկաչոք աղերս է ուղղված արևմուտքին, որով դավադիրների խմբակն ուզում է սեփական կաշին փրկել։

Քաղաքական վաշխառությամբ զբաղվող այս արկածախնդիրները բոլոր հնարավոր միջոցներով քծնում են ՆԱՏՕ-ական և արևմտյան կառույցներին, Թուրքիայից և վերջինիս կցորդ Ադրբեջանից սկսած, մինչև տարատեսակ կառույցներ, հույս ունենալով որևէ կենտրոնից անվտանգության երաշխիքներ կորզել, և Հայաստանն ու Արցախը պատերազմի կրակի ճիրաններում այրելով ճողոպրել։

Ինչպես հայտնի ասացվածքն է փաստում` мечтать не вредно.

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4297

Մեկնաբանություններ