Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Փորձնական հավատարմագրում է անցնում Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը

Փորձնական հավատարմագրում է անցնում Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը
27.06.2012 | 16:13

Մեկնարկել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի փորձնական հավատարմագրման գործընթացը: Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի: Փորձագետներից կազմված խումբը, ՈԱԱԿ-ի աշխատակիցների հետ պարբերական հանդիպումների ընթացքում, ուսումնասիրել է ինքնավերլուծությունը, կազմել գործողությունների պլան, դուրս է բերել մի շարք հարցեր, որոնցով առաջնորդվելու է այցի ընթացքում: Ինչպես մեզ հաղորդում են այդ կենտրոնից` եռօրյա այցի ընթացքում փորձագետները կհանդիպեն դասախոսների, ուսանողների, քոլեջի վարչական անձնակազմի, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի հետ, կդիտարկեն առկա ռեսուրսները, կուսումնասիրեն փաստաթղթերը` ձեռք բերելու տեղեկություններ հաստատության գործունեության վերաբերյալ և պարզելու ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը:
Այցից հետո փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները և կներկայացնեն նախնական զեկույց քոլեջի հետագա բարելավման մասին:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4668

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ