«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Պատմությունը կրկնվու՞մ է

Պատմությունը կրկնվու՞մ է
22.04.2024 | 17:35

Լևոն Լիսիցյանի նամակը Ստեփան Լիսիցյանին

2 նոյեմբերի, 1920 թ. Երևան

Իմ անգին հայրիկ,
Ապրում ենք մղձավանջի օրեր: Կարսը ընկավ անփառունակ կերպով մեկ օրվա թույլ դիմադրությունից հետո: Բերդապահ զորքը չնկատեց` ինչպես թշնամին մտավ քաղաքի փողոցները: Այժմ կռիվները փոխվել են Ալեքսանդրապոլի շրջանը և շատ հավանական է, որ մեր կապը իրար հետ կտրված կլինի շուտով: Կառավարությունը և տիրող կուսակցությունը մեռցրել են ժողովրդի մեջ հերոսության ոգին և ամբոխների ինքնապաշտպանության ու տխրության կույր բնազդը, և նրանք չեն, որ պետք է կարողանան նորից զարթնեցնել: Կառավարության անդամների ու ղեկավար գործիչների բոլոր զեկույցներն ու խորհրդակցությունները արվում են դռնփակ, «ֆրակցիաների» ժողովներում, իսկ ժողովուրդն ու հասարակությունը ապրում է ստահոդ կամ չարանենգ փսփսուկներով ու անտարբեր անցնում է պաշտոնական «կոչերի» ու «հաղորդագրությունների» մոտով: Չգիտեմ` պիտի զարթնի արդյոք և երբ ժողովրդի առողջ բնազդը: Մինչև այժմ մեր բանակը, որ շատ մեծ է իր բազմությամբ, փախուստի էր դիմում ոչխարի հոտի նման: Ամենազարհուրելին այն է, որ երբ թշնամին քթի տակ է արդեն, մայրաքաղաքի կյանքն ունի իր նույն առօրյա տաղտկությունը և թմրությունը, որին խառնվել է միայն վախի զգացումը, բայց դարձյալ բավականին անտարբեր: Դատապարտվածի թմրություն, զառամած կենդանու հոգեբանություն թե՛ կառավարության և թե՛ ժողովրդի մեջ: Իսկ մինչ այդ եղել է զարմանալի անփութություն և թեթևամիտ խաղի վերաբերմունք ամեն ասպարեզում:
…Այս տարի ցուրտն ու ձմեռը շատ շուտ են վրա հասնում: Այստեղ անվերջ անձրև է, իսկ այսօր անդադար հեղեղ է ու քամի: Հեշտ չի այս եղանակին լինել դիրքերում կամ դաշտում, անտուն գաղթական: Դարձյալ տասնյակ հազարավոր մահեր: Մեր ոճրագործ, կարճամիտ, ժողովրդակործան, ունայն ու թայֆայական «կառավարության» քաղքականության ամբողջ սնանկությունն ու դատարկությունը երևաց այժմ, այս մեծ փորձության ժամին: Յուզբաշու նման ժողովրդին հրամայել, բայց ոչ` կազմակերպել, հավասարապես կրթել, այդ է ներքին ամբողջ քաղաքականությունը: Չունենք ոչ մի կառավարություն, կուսակցություն, որի սիրտը բաբախեր ժողովրդի սրտի հետ միասին և որը առկայծեր ժողովրդի մեջ: Կան միայն կառավարչական չաղ ապուրից ուտողներ, ամեն ձևի ու չափի թալանչիներ: Ամեն բանի սովորած ու իրենց ֆիզիկական գոյությունը պահպանող «քաղաքացիներ», կույր ու անկամ բանակ և ատամները կրծոտող կենտ-կենտ «քննադատողներ»…

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 6367

Մեկնաբանություններ