Ներքին և արտաքին անվտանգությունը, հաղթանակն ու պարտությունը, արտագաղթը և ներգաղթը, բարեկեցությունը, կրթությունը, առողջությունը, հարմարավետությունը և ընդհանրապես երկրում ամեն ինչ կախված է մեկ բանից՝ պետական արդյունավետ կառավարումից։
Եկեք նայենք կառավարման որակի համար մեկ գործոնին՝ կադրային քաղաքականությանը։
Ասում են՝ այդ անձին նշանակել ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, որովհետև ինքը մանկուց շատ է սիրել ֆուտբոլը։ Երևի նույն սկզբունքով նշանակվել են նաև ՊՆ ու մնացած նախարարները։ Մնում է պարզենք, թե այդ նախարարները մանկուց ի՞նչ են սիրել։
Ջիղ, տեսլական, փորձ՝ ստից բաներ են։
Չնայած, բացառություններ կան, օրինակ՝ ԳՇ պետը հաստատ տեսլական ունի, բայց տեսլականը կապծյորշիկի տեսլական է։ Տեսնենք՝ կաճի՞ մինչև պրապորշիկի տեսլականի մակարդակ։
Վարչապետին, իր փոխվարչապետերի հետ, տանենք նշանակենք աշխատող շաուրմանոցի բորդ. լավագույն դեպքում մի քանի ամիս հետո շաուրմանոցը տակ կտա ու կփակվի։ Հզոր վարչապետի ավելցուկի հետ կապված տնտեսական մտքի համար կամ տնտեսագիտության նոբելյան մրցանակ են տալու, կամ Սիմսոնները սերիա են հանելու։
Ավելի բութ նարատիվ, քան՝ «ով էլ լիներ՝ նույնն էր լինելու», ուղղակի հնարել անհնար է։
Վահրամ Մարտիրոսյան