ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

ՀՀ ԱԳՆ-ն ավելի «կարևոր» գործեր ունի

ՀՀ ԱԳՆ-ն ավելի «կարևոր» գործեր ունի
03.07.2024 | 17:47

Հուլիսի 1-ին՝ Բաքվում, Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Բաքվի բռնապետ Ալիևը, ի թիվս այլ սադրիչ հայտարարությունների, հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան»։

Այդ հայտարարությունից անցել է արդեն երեք օր, որևէ մեկը տեսե՞լ է, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքի սրան։ Շատ զարմանալի կլիներ, չէ՞, որ արձագանքեին. ամբողջ տարվա մեջ երկու անգամ են Ալիևին անդրադարձել, երևի արդեն հոգնել են, ավելի կարևոր գործեր ունեն:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 8034

Մեկնաբանություններ