Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Թուրանաադրբեջանական ռեժիմի հիմնական նպատակը հայահոշոտումն է

Թուրանաադրբեջանական ռեժիմի հիմնական նպատակը հայահոշոտումն է
02.08.2023 | 09:49

Առանց հայատյացության Ադրբեջանում ոչ մի իշխանություն երկար չի կարող գոյատևել։ Ավելին, այն միշտ ամուր խարսխված է այդ պետության քաղաքականության հիմքում։ Ցավոք, դա հարյուրամյակներից եկող անքակտելի գաղափարախոսություն է, որ հող է գտել ու գտնում թյուրք մոլլաների, փաշաների, սուլթանների ոճրապարտ որոշումներում, իսկ ամբոխը չափազանց արագ է արձագանքում նրանց գազանային շուրթերից դուրս թռած ջիհադին, որ կոչվում է սրբազան պատերազմ։

Իսկ ու՞մ դեմ է բարձրանում ջիհադը։

Արդյո՞ք այսօր հզոր ազգերին թուրքը ջիհադ կհայտարարի կամ ե՞րբ է կարողացել հայտարարել։

Ջիհադի հիմնական թիրախը փոքր, անզեն ու անպաշտպան ժողովուրդներն են, որոնց դահիճները հոշոտում են գազանաբար` կտրելով, կախելով, մորթելով, ինչով որ հնարավոր է։

Ու կարևոր էլ չէ` կի՞ն է իրենց դեմ, երեխա՞, հիվա՞նդ, զառամյա՞լ, թե՞ առողջ տղամարդ։ Անգամ քնած մարդուն կացնահարելն այդ երկրում ազգային հերոսություն է, եթե կացնահարվածը հայ է։

Օրհասական վիճակում գտնվող վաթսունն անց տղամարդուն Կարմիր Խաչի պաշտոնյաների ձեռքից ուժով առևանգելը ևս հերոսություն է, եթե նա հայ է ու տասնամյակներ առաջ չի արժանացել թուրքերի եղեռնումին և հիմա էլ համարվում է պատերազմի հանցագործ։

Իսկ Ադրբեջանի բռնապետ, մարդասպան ղեկավարն ու իր արբանյակները կոչվում են մարդասերներ, հերոսներ, հայրենիքի ու մարդկության փրկիչներ։

Լաչինի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը արդեն դատապարտվել է այն նույն ճակատագրին, ինչ ճակատագրի որ դատապարտվել են մյուս բոլոր զոհերը Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մարաղայում, ինչ ճակատագրի որ դատապարտվել են ադրբեջանական բանտարկության մեջ այժմ գտնվող հայ ռազմագերիները։

Թուրանաադրբեջանական ռեժիմի ու գաղափարախոսության հիմնական նպատակը ոչ միայն հայատյացությունն է, այլ, առաջին հերթին, հայահոշոտումը։

Նրանց համար չկա լավ կամ վատ, արդար կամ անարդար հայ, ու չի լինի մեկը, որին նրանք ցանկանան խնայել։

Եթե նման մոլեռանդությամբ նրանք Կարմիր Խաչի մեքենայից ծանր հիվանդին են հաշվեհարդար տեսնելու նպատակով առևանգում, ապա ինչ մոլուցքով կտոր-կտոր կանեն առողջ մարդկանց, Արցախյան առաջին պատերազմում իրենց իրավունքները պաշտպանած տղամարդկանց, նրանց կանանց, երեխաներին ու թոռներին։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ