ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞րն է կարևո­րը՝ վար­չա­պե­տի ինս­տի­տու՞­տը, թե՞ ա­մե­նուր սա­տա­նա­ներ ու «խե­լա­գար­ված փախ­չող սա­քո­ներ» տես­նող-փնտ­րող Նի­կո­լը

Ո՞րն է կարևո­րը՝ վար­չա­պե­տի ինս­տի­տու՞­տը, թե՞ ա­մե­նուր սա­տա­նա­ներ ու «խե­լա­գար­ված փախ­չող սա­քո­ներ» տես­նող-փնտ­րող Նի­կո­լը
28.04.2020 | 01:47

«ՊԱ­ՊԻԿ»-ՇՈՈՒ

Երբ ա­պի­լի 24-ի լույս 25-ի գի­շե­րը 2.00-ին (լավ էլ անձրև էր մա­ղում), Նի­կո­լը Facebook-յան իր է­ջում ա­վե­տեց կնոջ գրա­ռու­մը. «Քիչ անց՝ մեր բո­լո­րի սր­տե­րը գե­րած Պա­պի­կին, վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րու­թյամբ, պե­տա­կան մա­կար­դա­կով կու­ղեկ­ցեն Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հու­շա­հա­մա­լիր, և նա վեր­ջա­պես իր ծա­ղիկ­նե­րը կխո­նար­հի Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կին», ա­կա­մա զու­գա­հեռ­ներ անց­կաց­րի մաք­սա­յին ծա­ռա­յու­թյան ե­րի­տա­սարդ աշ­խա­տա­կից Հայկ Մար­տի­րո­սյա­նի, կուր­թան­ցի 33-ա­մյա Մե­խակ Ա­ռա­քե­լյա­նի և 82-ա­մյա պա­պի­կի միջև:
Պարզ էր, մե­րօ­րյա «Հի­սու­սը» ինչ­պես հար­մար ա­ռիթն օգ­տա­գոր­ծեց և PR-վեց կուր­թան­ցի ե­րի­տա­սար­դի ֆո­նին (հրա­պա­րա­կավ նե­րո­ղու­թյուն խնդ­րեց, Սի­փան Փա­շի­նյա­նին ու­ղար­կեց նրա մոտ «բա­նակ­ցու­թյուն­նե­րի», մտա­բե­րենք նաև ա­ռող­ջա­կան բազ­մա­թիվ խն­դիր­ներ ու­նե­ցող նվաս­տաց­ված Մե­խա­կի բարձ­րա­ձայ­նումն առ Նի­կոլ՝ «Ե­թե ես է­լի էս դո­մի­կում ապ­րեմ, ես պա­րոն Փա­շի­նյա­նին ընտ­րե­լու եմ»), այն­պես էլ բաց չի թող­նի հի­շյալ ծե­րու­նուն:
Չս­խալ­վե­ցի, 82-ա­մյա Ար­տուշ Միր­զո­յա­նի չգի­տակց­ված մաս­նակ­ցու­թյամբ Փա­շի­նյանն իր պաշ­տած «հպարտ»-նե­րին մա­տու­ցեց շա՜տ վատ «թխ­ված» է­ժա­նա­գին «Պա­պիկ»-շոուն, որն ան­շուշտ պետք է ա­վարտ­վեր ի­րեն ձոն­ված դի­ֆի­րամ­բով, ին­չը և չու­շա­ցավ. «Ես խո­րին շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում Նի­կո­լին, որ Նի­կո­լը մի մի­լիոն մարդ­կանց մա­հից ա­զա­տեց» կամ՝ «Կյան­քիդ մեռ­նեմ, Նի­կոլ, մորդ կա­թին մեռ­նեմ: Ո­տերդ լվամ, ջու­րը խմեմ»:
Հան­րու­թյա­նը մա­տուց­ված բե­մադ­րու­թյան սցե­նա­րիստ­նե­րը հաս­տատ սի­րո­ղա­կան մա­կար­դակ ու­նեին. գի­շեր­վա 2-ին դի­վա­դա­դար ար­ված պա­պի­կին անձրևի տակ ան­մար կրա­կին հասց­նե­լը, ի­հար­կե, թրթ­ռաց­րեց ո­մանց հո­գու քն­քույշ լա­րե­րը, և Facebook-ում սր­տա­ռուչ, հու­զա­կան գրա­ռում­ներ հո­սե­ցին. «Սր­տի» վար­չա­պե­տը, տե­սա՞ք, լույս տվեց պա­պին, հաց, մե­ծա­րեց, տու­նը սկ­սե­ցին նո­րո­գել, եր­ջա­նիկ ծե­րու­թյուն ա­պա­հո­վեց»: «Փա՜ռք ու պա­տիվ մեր Նի­կո­լին»: «Աշ­խարհն է նա­խան­ձում հա­յե­րիս, վար­չա­պետ ու­նենք…»: «Նի­կոլ, ու­տեմ քո…»:


Այ­նու­հան­դերձ, սցե­նա­րը վատն էր ու հա­մո­զիչ չէր, ո­րով­հետև ուշ­գի­շե­րա­յին «քայլ­քի» ըն­թաց­քում ան­վերջ ցց­վում էր. «Տեր և տի­կին Փա­շի­նյան­նե­րը փա­րի­սե­ցիու­թյուն են ա­նում և ըն­դա­մե­նը PR-վում» ար­տա­հայ­տու­թյու­նը:
Պար­զա­պես այր ու կին հաս­կա­ցան, որ ի­րենց ռեյ­տին­գը սար­սա­փե­լի ըն­կավ, ո­րո­շե­ցին օգտ­վել քաղ­տեխ­նո­լո­գիա­յի PR զի­նա­նո­ցից՝ ընտ­րու­թյու­նը կանգ ա­ռավ «չար ոս­տի­կան» -«բա­րի վար­չա­պետ» հա­կադ­րու­թյան վրա:
Միշտ նույն պատ­մու­թյու­նը, նույն «անգ­րա­գետ» ձե­ռա­գի­րը, նույն ան­տա­ղանդ, ցած­րա­կարգ սցե­նարն ու ռե­ժի­սու­րան: Այր ու կին նախ ցու­ցադ­րում են սե­փա­կան նե­րաշ­խար­հի ճշգ­րիտ էու­թյու­նը, իսկ հե­տո ըն­տա­նի­քով փոր­ձում «պա­լիտ­րա­յի» հյու­թեղ գույ­նե­րով շտ­րիխ­ներ ա­վե­լաց­նել սպի­տակ կտա­վին սևով ստաց­ված ի­րենց դի­մա­պատ­կեր-ար­տա­ցո­լան­քին:
Ին­չու՞։

Ո­րով­հետև Facebook-ը ե­ռում է. «հպարտ քա­ղա­քա­ցին» թքում-մրում է: Իսկ կյան­քի, դի­մա­ցի­նին հար­գել-արժևո­րե­լու նրանց հա­վա­տամ­քը բա­ցա­ռա­պես ծն­վում-ձևա­վոր­վում է Facebook-յան սար­դոս­տայ­նում:
Ո­րով­հետև Նի­կո­լի շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրած «հպարտ քա­ղա­քա­ցի» տխ­մար ար­տա­հայ­տու­թյունն ըն­դա­մե­նը միա­միտ­նե­րի ա­կանջ­նե­րը շո­յե­լու և դրան­ցից լապ­շա կա­խե­լու հա­մար է:
Ո­րով­հետև ստե­րով կե­րակր­վող­նե­րին ա­նընդ­հատ ծա­մե­լու և քն­նար­կե­լու է­ժա­նա­գին սնունդ պետք է տալ:
Ո­րով­հետև «թավ­շի» հայ­րը տես­նում-ֆիք­սում է՝ «հպարտ»-ը վա­ղու՜ց ար­դեն հպարտ չէ, ու հա­կա­ռա­կի նման ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն էլ ան­հար­կի թա­կում է ճղ­ճիմ բան­սար­կու­թյուն­նե­րի գե­րի դար­ձած հայ հան­րու­թյան դու­ռը` Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյա­նը ի­րա­զե­կե­լով, թե որն է ղա­րա­բա­ղյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի ներ­կա փու­լի օ­րա­կար­գը:
Սա­կայն ճշ­մար­տու­թյու­նը մեկն է՝ քա­նի պապ ու տատ էլ, ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած` «խտ­տած» հասց­նես ան­մար կրա­կին, PR-վես նրանց ո­ղո­ղած սնն­դի տոպ­րակ­նե­րի ֆո­նին (գթասր­տու­թյու­նը, ի դեպ, լռու­թյուն է սի­րում), չես կա­րո­ղա­նա շե­ղել հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը Լավ­րո­վի բարձ­րա­ձայ­նու­մից` բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին փու­լա­յին տար­բե­րակն է, որ սպա­սում է ստո­րագ­րու­թյան։

ՍԵ­ՓԱ­ԿԱ­ՆԱՇ­ՆՈՐՀ­ՎԵՑ ԱՊ­ՐԻ­ԼԻ 24-Ը

2018-ի սա­հուն իշ­խա­նա­փո­խան­ցու­մից հե­տո ա­մեն­ժա­մյա ռե­ժի­մով հն­չող և մեր ա­կանջ­ներն ու նյար­դե­րը միա­լար սղո­ցող «հպարտ քա­ղա­քա­ցի» տավ­տո­լո­գիան, որ այլևս չի ըն­կալ­վում, չշր­ջան­ցեց ան­գամ Ապ­րի­լի 24-ը. «Սի­րե­լի ժո­ղո­վուրդ, Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյան հպարտ քա­ղա­քա­ցի­ներ, Ար­ցա­խի հան­րա­պե­տու­թյան հպարտ քա­ղա­քա­ցի­ներ, սփյուռ­քի հպարտ հա­յու­թյուն», և այլն, և այլն:
Ցե­ղաս­պա­նու­թյան 105-րդ տա­րե­լիցն ու «հպարտ»-ը ի՞նչ առն­չու­թյուն­ներ ու­նեին, ինձ հա­մար գո­նե, այդ­պես էլ ան­հայտ մնաց:
«Հպարտ»-ը նկա­տեց-զգաց, թե ինչ­պես հա­րամ­վեց, բա­ժան-բա­ժան ար­վեց այն միաս­նու­թյու­նը, որ 1967-ից ի վեր դրսևոր­վել է Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի ո­գե­կոչ­ման օ­րը, ինչ­պես սե­փա­կա­նաշ­նորհ­վեց ապ­րի­լի 24-ը: Փսոր­վեց մինչ այժմ մեր ի­մա­ցած ճշ­մար­տու­թյու­նը՝ Ցե­ղաս­պա­նու­թյան խոր­հուր­դը ազ­գա­յին վե­րած­նն­դի ու միաս­նու­թյան մեջ է:
Բո­լորն էլ հաս­կա­նում էին՝ անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րից թե­լադր­ված անհ­րա­ժեշտ էին ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ: Սա­կայն, ե­թե խոր­հր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման մո­դել ու­նե­ցող երկ­րում հու­շա­հա­մա­լիր են գնում վար­չա­պետն ու յուր տի­կի­նը, Երևա­նի քա­ղա­քա­պետ Մա­րու­թյա­նը, մարզ­պետ­ներ, ա­պա շատ տրա­մա­բա­նա­կան հարց՝ ու՞ր էին պատ­գա­մա­վոր­նե­րը, ե­թե ոչ բո­լո­րը, գո­նե խմ­բակ­ցու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը: Այ­լա­պես ստաց­վում է՝ «նոր» Հա­յաս­տա­նում ան­գամ Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հու­շա­հա­մա­լիր բարձ­րա­նալն է լուծ­վում նի­կո­լա­կան-ոչ­նի­կո­լա­կան տար­բե­րա­կով:

ՔԵ­ԶԱ­ՆԻՑ ԿՈՒՌՔ ՄԻ՛ ՍԱՐ­ՔԻՐ

COVID-19-ի մեղ­քով «շր­ջա­փակ­ված», աշ­խա­տան­քից, գու­մար վաս­տա­կե­լու տար­րա­կան հնա­րա­վո­րու­թյու­նից զրկ­ված «հպարտ»-նե­րը, ո­րոնց Նի­կո­լը հար­մար ա­ռի­թի դեպ­քում միշտ սեր է խոս­տո­վա­նում, այ­սօր չգի­տեն գլուխ­նե­րը ո՛ր քա­րին տան, ո՞նց դի­մա­կա­յեն մա­շող-հյու­ծող դժ­վա­րու­թյուն­նե­րին, քաղ­ցին: Նրանց սար­սա­փեց­նում է հատ­կա­պես լույսն ու գազն ան­ջա­տե­լու հե­ռան­կա­րը:
«Ի­րա­տե­սի» խմ­բագ­րու­թյուն հե­ռա­ձայ­նող «հպարտ»-նե­րը հիմ­նա­կա­նում նույն հարցն են հն­չեց­նում՝ ա­ջակ­ցու­թյուն լի­նե­լու՞ է կա­ռա­վա­րու­թյու­նից, Նի­կո­լը կանգ­նե­լու՞ է իր իսկ բնո­րո­շած «հպարտ»-նե­րի թի­կուն­քին, թե՞ Տեր-Պետ­րո­սյա­նի նման ըմ­բռ­նու­մով է մո­տե­նա­լու տո­տալ ան­ջա­տում­նե­րին:
Իսկ Նի­կո­լը կի­սատ-պռատ ինչ-որ բա­ներ է ա­սում և ըն­դա­մե­նը շո­ղո­քոր­թում հան­րու­թյա­նը՝ «Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­ներ»… Ա­սել է՝ բա­վա­րար­վեք նրա­նով, որ ձեզ «հպարտ» եմ կո­չում:
Ըստ Նի­կո­լի, տես­նես ի՞նչ գույ­նի կամ հա­մի է «հպարտ»-ը: Հե­տաքր­քիր է՝ «հպարտ»-ը կուտ­վի՞ (չփոր­ձես հիպ­նո­սի տակ գտն­վող­նե­րին հայտ­նի կեր­պա­րի նման հա­մո­զել, թե գի­նով կուտ­վի… կամ էլ՝ սև խա­վիա­րով): «Հպարտ»-ով հնա­րա­վո՞ր է կո­մու­նալ վար­ձավ­ճար­նե­րը փա­կել, հաց գնել:

Այ­սօր հիաս­թափ­ված «հպարտ»-նե­րը խոս­տո­վա­նում են ցա­վով՝ «ընդ­դի­մա­դիր» Նի­կո­լը, ո­րին հա­վա­տա­ցել են, եր­կու տա­րի ա­ռաջ բա­ցա­հայտ խա­բել է ի­րենց, հոր­դո­րե­լով ու խոս­տա­նա­լով՝ դուք «մեր­ժեք Սեր­ժին», «օ­ծյա­լիս», բա­ռա­ցիո­րեն ձեր ու­սե­րի վրա հասց­րեք վար­չա­պե­տա­կան ա­թո­ռի բար­ձունք­նե­րին, ես կլու­ծեմ տա­րի­նե­րով կու­տակ­ված սո­ցիա­լա­կան բո­լոր խն­դիր­նե­րը, ձեր կյան­քը կդարձ­նեմ դրախտ:
Ի­հար­կե դարձ­րիր, Նի­կո՛լ, պա­լատ­ներ, մե­քե­նա­ներ, ինք­նա­թիռ­ներ, հա­շիվ­ներ… բայց միայն քո ու մնա­ցած քայ­լա­րած­նե­րի կյան­քը: Իսկ «հպարտ»-նե­րին մո­ռա­ցար, թո­ղե­ցիր ի­րենց չլուծ­վող հա­ցի խնդ­րի հետ: ՈՒ նրանք բո­լո­րը, որ այ­սօր տար­րա­կան խն­դիր­նե­րը կար­գա­վո­րե­լու փող չու­նեն, բա­ռա­ցիո­րեն «խե­լա­գար­վում» են, երբ շո­ղո­քոր­թում ես, փոր­ձում սի­րա­շա­հել սո­ված­նե­րին, աղ­քա­տու­թյան շե­մից ան­դին հայ­տն­ված­նե­րին: Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի մե­ղա­վո­րը դու՛ ես քո ա­պաշ­նորհ կա­ռա­վար­մամբ, ա­վե­լի ճիշտ` չկա­ռա­վար­մամբ, ստե­րով, ան­պա­տաս­խա­նա­տու քայ­լե­րով:

Ի՞նչ ա­սել է՝ «հպարտ»: Որ­քան էլ հա­մոզ­ված ես, թե աստ­վա­ծա­բա­նու­թյու­նը հոգևո­րա­կան­նե­րից լավ գի­տես, այ­նուա­մե­նայ­նիվ չի խան­գա­րի փոք­րիկ լիկ­բե­զը:
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­հա­րոն քա­հա­նա Մել­քու­մյա­նը ինք­նա­տիպ դիր­քո­րո­շում ու­նի քո սի­րած ՝ «հպարտ»-ի առն­չու­թյամբ. «Ամ­բար­տա­վա­նու­թյու­նը հպար­տու­թյան ծնունդ է,- հա­մոզ­ված է նա:- Իսկ գի­տե՞ք ինչ է նշա­նա­կում հպար­տու­թյու­նը: Հպար­տու­թյու­նից, որ «հ» տա­ռը հա­նենք, կմ­նա պար­տու­թյու­նը, սր­բերն ա­սում են` հրեշ­տա­կի պար­տու­թյուն, ո­րով­հետև ա­ռա­ջին հպար­տը սա­տա­նան էր: Այ, այս­տեղ է «հպարտ քա­ղա­քա­ցի» աս­վա­ծի մի­ջի թա­կար­դը: «Հպարտ քա­ղա­քա­ցի», այ­սինքն ԱՍՏ­ԾՈՒՆ պարտ­ված և սա­տա­նա­յի առջև կո­րա­ցած քա­ղա­քա­ցի: Ինչ­պես ա­սում են` սա­տա­նան ման­րուք­նե­րի մեջ է» («Ի­րա­տես», թիվ 29, 2020):


Ի դեպ, քեզ նման «հպարտ» բղա­վող­ներն էին, որ «շարժ­ման մեջ» դր­վե­ցին ու սե­փա­կան ազ­գի դեմ գոր­ծե­ցին բո­լոր ժա­մա­նակ­նե­րում։ Թշ­նա­մին հենց այդ­պի­սի­նե­րին օգ­տա­գոր­ծեց ըստ անհ­րա­ժեշ­տի, իսկ հե­տո որ­պես թա­փոն նե­տեց աղ­բա­ման։
2018-ի ապ­րի­լին էլ քո նյու­թած խար­դա­վանք­նե­րի ո­րո­գայթն ըն­կած «հպարտ»-նե­րի վայ­րագ «դըմփ-դըմփ հու՜»-ն էր, որ բա­նա­կից ճո­ղոպ­րած­նե­րին, զին­վո­րա­կան տար­բե­րան­շան­նե­րը մի­մյան­ցից չզա­տող­նե­րին, ԼԳԲՏ-ա­կան այ­լա­սեր­ված­նե­րին ու ա­ղան­դա­վոր­նե­րին հե­տին­նե­րից ա­ռա­ջին դարձ­րեց, մեր գլ­խին գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար­ներ, «ա­սող­ներ» կար­գեց ու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց հար­վա­ծե­լու ազ­գի հենց ար­մատ­նե­րին:

«Հպարտ»-ներն էյ­ֆո­րիա­յի մեջ չէին նկա­տում, որ մի օր «Հռո­մի պապ», հա­ջորդ օ­րը «Հի­սուս» մա­տուց­վո­ղի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում չկողմ­նո­րոշ­վե­լը, դի­լե­տան­տու­թյու­նը, ան­ճա­րա­կու­թյունն ու ան­փոր­ձու­թյու­նը եր­կի­րը տա­նում են տն­տե­սա­կան ու սո­ցիա­լա­կան ցն­ցում­նե­րի։ Կարևո­րը, ինչ­պես հմայ­ված հո­գի­նե­րին ներ­շն­չում էր «նյու Հի­սու­սը», «հպարտ» լի­նելն է ու… Նա լավ էր սեր­տել հին հռո­մեա­ցի­նե­րի ար­ձա­նագ­րու­մը՝ «panem et circenses» (հաց և տե­սա­րան­ներ)։

«Ժող­վար­չա­պե­տի» սար­քած «տե­սա­րան­նե­րով» շլա­ցած­նե­րը չզ­գա­ցին, որ դար­ձել են ան­հաս­կա­նա­լի մղ­ձա­վան­ջի ստ­րու­կը։ Մղ­ձա­վանջ, որ Նի­կոլ ա­նունն է կրում, մղ­ձա­վանջ, որն ա­մեն ժամ հա­վա­տաց­նում է՝ ե՛ս եմ ձեր սր­տի վար­չա­պե­տը, ե՛ս, որ demoskratos եմ, ա­զա­տա­րար եմ, ազ­նիվ եմ, ար­դար եմ։ Ես լա՜վն եմ։ Ե՜ս… ե՜ս… ե՜ս… ՈՒ քա­նի ես կամ, հետ չեն գա Սեր­ժը, ՀՀԿ-ն, մյուս­նե­րը։ Ե­թե ոչ ե՛ս, ա­պա ու­րիշ որևէ մե­կը Հա­յաս­տա­նում չի լի­նի սու­պեր­վար­չա­պետ։
Մինչ­դեռ պե­տու­թյու­նը չի՛ կա­րող մարմ­նա­վոր­վել-անձ­նա­վոր­վել մե­կի, այն էլ թե­րի կր­թու­թյամբ մե­կի, կեր­պա­րում, ո­րը եր­կու տա­րի շա­րու­նակ չկա­րո­ղա­ցավ ձեր­բա­զատ­վել թեր­թի խմ­բագ­րի «սինդ­րո­մից» ու եր­կի­րը վե­րա­ծեց խե­լա­գար խմ­բագ­րա­տան, ուր վխ­տում են ծիա­ծա­նի գույ­նե­րով ներկ­ված­նե­րը, օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րը (ես չէ, ինքն է վկա­յում այդ մա­սին), չար­քե­րը… Ա­սել է՝ եր­կի­րը դար­ձել է հի­վան­դա­սե­նյակ հա­մար 6։ Լայ­նար­ձակ մի սե­նյակ, որ­տեղ հայ­հո­յում են, սպառ­նում, գռեհ­կա­բա­նում, բա­ցա­հայտ ար­հա­մար­հում, ամ­բաս­տա­նում, բռ­նում-բաց թող­նում, հրա­պա­րա­կայ­նո­րեն թքում շար­քա­յին «հպարտ»-ի դեմ­քին, հե­տո շպա­րում-թաքց­նում թու­քը:

Նման պե­տու­թյու­նը, ցա­վոք, որ­քան էլ ձգ­տենք, չի՛ կա­րող հա­մար­վել ժո­ղովր­դա­վա­րա­կան։
Հարց եմ տա­լիս՝ իս­կա­կան ղե­կա­վա­րը կզ­բաղ­վի՞ բան­սար­կու­թյուն­նե­րով, պա­ռակ­տե­լով, փո­շիաց­նե­լով, երբ եր­կիրն ա­մեն րո­պե, ա­մեն վայր­կյան սահ­ման­նե­րի անվ­տան­գու­թյան խն­դիր ու­նի ու Ար­ցա­խի հիմ­նա­հարց:
Երկ­րի իս­կա­կան ղե­կա­վա­րը փո­ղոց­նե­րը կչափչ­փի ու դյու­րա­հա­վատ­նե­րին կխա­բի՞, թե՝ լավ չեք ապ­րի, մինչև Հրայր Թով­մա­սյա­նը չգ­նա, ու Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րը չփոխ­վեն:
ՍԴ՞-ն է մե­ղա­վոր, որ եր­կի­րը վե­րա­ծել ես թա­տե­րա­բե­մի, ինքդ էլ դար­ձել սցե­նա­րիստ-ռե­ժի­սոր-պրո­դյու­սեր-դե­րա­սան-հու­շա­րար-ա­մեն ինչ, իսկ ի­րա­կա­նում...
Ըստ քեզ, բո­լորն են մե­ղա­վոր քո սայ­թա­քում­նե­րի, դի­վա­նա­գի­տա­կան պար­տու­թյուն­նե­րի ու աշ­խա­տան­քա­յին մյուս ո­լորտ­նե­րում մե­կը մյու­սին հա­ջոր­դող ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար, բայց ո՛չ եր­բեք դու։

Ժո­ղովր­դա­վա­րա­կան երկ­րի ղե­կա­վարն ապ­րիո­րի չի խո­սում «самосуд»-ից, «վզա­կո­թե­րին տա­լուց», ծե­փե­լուց, ող­նա­շար ջար­դե­լուց, միայն նե­գա­տի­վից։ Չհաս­կա­ցանք, հի­մա դու վար­չա­պետ ե՞ս, թե՞ ինկ­վի­զի­ցիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ, ո­րը մարդ­կանց կտ­տանք­նե­րի է են­թար­կում, ա­մե­նուր սա­տա­նա­ներ, վհուկ­ներ, դա­վա­ճան­ներ, օ­տա­րերկ­րյա գոր­ծա­կալ­ներ փնտ­րում։
«Հպարտ»-ներ, ե­թե վա­ղը ՀՀ վար­չա­պետ դառ­նա մե­կը, ո­րի աչ­քին ռու­սի ա­սա­ծով, ничего не мерещится, եր­կի­րը կքանդ­վի՞։ Ո՞րն է կարևո­րը՝ վար­չա­պե­տի ինս­տի­տու­՞տը, թե՞ ա­մե­նուր սա­տա­նա­ներ ու «խե­լա­գար­ված փախ­չող սա­քո­ներ» տես­նող-փնտ­րող, ինտ­րիգ­ներ սար­քող, բո­լո­րին կաս­կա­ծող, ա­մեն ին­չից ու ա­մեն­քից (ան­գամ սե­փա­կան ստ­վե­րից) վա­խե­ցող Նի­կո­լը: Ե­թե վեր­ջի­նը, ու­րեմն ճիշտ է Նի­կո­լը, որ իր գռե­հիկ, ժար­գո­նա­յին «մաս­տեր կլաս»-նե­րով հա­մո­զում-հա­վա­տաց­նում է, թե Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վա­րու­թյան, գո­յատևման (առն­վազն մինչև 2050-ը) միակ ե­րաշ­խիքն ինքն է, ո­րով­հետև ե­թե Մա­կուն­ցի մեջ ըն­դա­մե­նը մշա­կույթն էր, ա­պա իր մեջ եր­կիրն է ու պե­տու­թյու­նը։


Մարդն ի­րե­նից կուռք է ձու­լել, պատ­վան­դան բարձ­րաց­րել, «հպարտ»-նե­րին էլ ստի­պում է եր­կր­պա­գել «ոս­կե հոր­թին», մո­ռա­նա­լով պատ­վի­րա­նը՝ քեզ հա­մար կուռ­քեր մի՛ սար­քիր, ո­րը Նի­կո­լի պա­րա­գա­յում կհն­չի՝ քե­զա­նից կուռք մի՛ սար­քիր։

Երբևէ «հպարտ»-նե­րին կհու­զի՞ գլ­խա­վո­րը՝ ին­չու՞ այս­պես ստաց­վեց։ Որ­տե՞ղ սայ­թա­քե­ցինք։ Որ­տե՞ղ էր սխա­լը. Սեր­ժի, ՀՀԿ-ի, փո­ղոց­նե­րը լց­ված, մե­քե­նա­նե­րի տակ պառ­կող, ճա­նա­պարհ­ներ փա­կող ու սթափ մտա­ծող­նե­րին սպառ­նա­ցող-սևաց­նող ամ­բո­խի, ի վեր­ջո, բո­լո­րիս։ Այս ի՞նչ «ձեռք» էր, որ Հա­յաս­տա­նը, որ­պես պա­տան­դի, կապկ­պեց ու հանձ­նեց մեկ դե­րա­սա­նի (վա՜տ դե­րա­սա­նի) քմա­հա­ճույ­քին։

Փի­րու­զա ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 57962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ