Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ավելի հեռվից քայլելով եկան, և ոչինչ չստացվեց

Ավելի հեռվից քայլելով եկան, և ոչինչ չստացվեց
25.08.2024 | 08:15

«Դավադրություն» բառը շրջանառության մեջ է մտել Քենեդու սպանությունից հետո, ԿՀՎ ղեկավար Ալեն Դալեսի կողմից. նպատակն առողջ կարծիքը և քննադատությունը լռեցնելն էր, երբ մարդիկ ասում էին՝ մի շարքային Օսվալդ չէր կարող գերտերության ղեկավարի սպանել, նրան իշխանության ներսից օգնողներ են եղել:

Հիմա մեզ մոտ են «դավադրություն» բառը դրել շրջանառության մեջ: Պատճառն այն է, որ առողջ մտածելակերպով մարդիկ ասում են՝ Նիկոլը չէր կարող Գյումրուց քայլելով գալ և իշխանություն վերցնել, ավելին, արդեն «իռացիոնալ հավաքականությունն» է դա հասկացել, քանզի տեսել են՝ ավելի հեռվից և ավելի մարդաշատ, քայլելով եկան, և ոչինչ չստացվեց:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ