Աստծո կանչը
Սեպտեմբերի 26
Ես ձեր մեջ եմ ծառայողի պես:
Այստեղ հիշեք բոլորին ծառայելու Իմ պատվիրանը: Պատրա՛ստ եղեք ձեր որդի լինելը ծառայությա՛մբ հաստատել:
Ձեզ հանդիպող բոլոր մարդկանց ընդունեք` իբրև ձեր Հոր Տունը եկած հյուրեր:
Ամենքի հետ վարվեք սիրո՛վ, ազնվորե՛ն ու մե՛ծ նրբանկատությամբ:
Եղեք` իբրև ծառա բոլորի՛ն,. ոչ մի գործ ձեր արժանապատվությունից ցածր մի՛ համարեք:
Միշտ պատրաստ եղեք հնարավոր ամեն բան անել մերձավորների համար:
Ծառայություն, սիրով կատարված անվերջ ծառայություն:
Բացվող ուրախությու՛ն կա ծառայության մեջ:
Մեծ հրճվա՛նք կա ուրիշներին օգնելով Իմ Կամքը կատարելու մեջ:
Կարողացեք Իմ Կամքի արտահայտությունը լինել` առաքինի գործերի մեջ, որ Ես այլոց համար եմ նախատեսել:
Մի’ մոռացեք, որ երբ ծառայում եք այլոց, այդպես դուք ծառայյում եք նախ ձեր Վարդապետին` Տիրոջը, որ աշակաերտների ոտքերը լվաց:
ՈՒստի ծառայելով ուրիշներին` ապացուցե՛ք Իմ հանդեպ ունեցած ձեր սերը: