Իմ խորին համոզմամբ, այս ուղեղի «ասֆալտչիների» իշխանությունը, ըստ Ադրբեջանի հետ անցկացրած «խորաթաների», չի ստորագրի, այսպես կոչված, «խաղաղության» թրքահաճո «թուղթը», Հայաստանի ժողովրդին քթից բռնած դեռ շատ կկերակրեն զանազան մտացածին իրավիճակներով ու սպառնալիքներով, դեռ շատ կչափեն դյուրահավատների վախն արդեն հերթական պատերազմի սպառնալիքներով:
Մի խոսքով, կողմերը, ըստ պայմանավորվածությունների, պարբերաբար իրար կքննադատեն, կսպառնան, կդատափետեն, մեղադրական հայտարարություններ, սպառնալիքներ կհնչեցնեն, և էլի համանման «շոուներ», սակայն չեն ստորագրի, մինչև Նիկոլ Փաշինյանն իր «բրիգադով» կրկին չվերարտադրվի՝ մեծ տերությունների հովանու ներքո:
Ռոբերտ Մելքոնյան