ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Երբ քեզ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, պարոն մինի՛ստր

Երբ քեզ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, պարոն մինի՛ստր
31.03.2009 | 00:00

Առաջին գործը, որ արեց ԱԺ նորընտիր նախագահ Հովհաննես Աբրահամյանը` ի շարս խորհրդարանի իմիջի բարձրացման, մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ հանդիպելն էր` ոսկեզօծ դահլիճում:
Է՜ քանի ամիս առաջ: Հանդիպեց, զրուցեց, լսեց հազար ու մի դարդ ու ցավի մեջ հայտնված, անօգնական Սամվել Նիկոյանին ու մնացածներին, ի լուր բոլորի ասաց, որ ինքն ամեն ինչ անելու, օրինակ է ծառայելու, որպեսզի մարտի մեկի հանձնաժողովը խնդիրներ չունենա, մանավանդ բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնաժողով կանչելու, հարցեր տալու «գետնին» վրա։ «Պատրաստ ենք պատժել բոլոր կոծկումների ու սխալների համար»` բոլոր «խոչընդոտող պաշտոնյաներին», ասել էր Հովհաննես Ա-ն` ի լուր բոլորի:
ՈՒ մինչ մենք մտովի պատկերացնում էինք, թե ինչպես, «ումով» է հանձնաժողով գալիս բարձր պաշտոնյա Ռոբերտ Քոչարյանը, ինչ լեքսիկոնով ու պանտոմիմայով է պատասխանում խնդրո առնչությամբ իրեն ուղղված հարցերին, պարզվեց, որ այդպիսի խնդիր իսկապես առաջացել է, և նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը «չի ժամանում» հանձնաժողով` իրազեկելու պատկան մարմնին մարտի մեկի իրադարձությունների նրբություններին, այդով տորպեդահարելով հանձնաժողովի աշխատանքները, իմաստազրկելով առանց այն էլ իմաստասիրությամբ չփայլող հանձնաժողովին, ինչն էլ իր հերթին նշանակում է` խորհրդարանի իմիջին հարված, իջեցում, որովհետև հանձնաժողովը խորհրդարանի բաղկացուցիչ մասն է:
Փորձեցինք ճշտել պարոն Նիկոյանից` դիմե՞լ է նա նախագահի (խորհրդարանի) օգնությանը` խնդրո առնչությամբ:
-Դեռ ոչ,- ասաց պարոն Նիկոյանը:
-Գուցե դիմե՞ք:
Պատասխանն անորոշ էր:
Հուսանք` կդիմի, և պարոն Հովհաննես Աբրահամյանը, որ ողջ աշխարհով մեկ հայտնի է որպես հարցեր լուծող մարդ, էս մի հարցն էլ կլուծի, կպրծնենք:
Հաստա՛տ:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3160

Մեկնաբանություններ