ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Երբ պոպուլիզմին փոխարինում է բռնությունը, նշանակում է՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է

Երբ պոպուլիզմին փոխարինում է բռնությունը, նշանակում է՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է
04.08.2024 | 06:57

Սրանից մինչև 1-1.5 տարի առաջ Նիկոլը իր թիմով շատ խելացի քարոզչություն էր անում՝ մարդկանց գլուխները լցնելով զանազան կեղծ մտքերով, գեղեցիկ փաթեթավորված ստերով, ժողովրդի մի մասը լինելու հեքիաթներով։ Եվ Նիկոլին հաջողվում էր մոլորեցնել ժողովրդին, քանի որ ժողովուրդը հավաքական առումով միամիտ է ու դյուրահավատ։

Բայց որքան հաստանում ու հղփանում են չինովնիկները, այնքան ծույլ ու անմիտ են դառնում նրանք՝ անտեսելով ու ծաղրելով ժողովրդին, հավատալով իրենց հավերժության մտքերին։

Իսկ երբ անտեսված ժողովուրդը հասկանում է, որ խաբվել է, այդ ժամանակ ծույլ, անմիտ ու հաստ չինովնիկներին, Նիկոլին օգնության են հասնում ոստիկանները, և երկիրը դառնում է ոստիկանական բռնապետություն։ Ժողովրդին, որ առաջ խաբում ու քնեցնում էին չինովնիկների իբրև թե հասարակ պահվածքով, մետրոյով գործի գնալու նկարներով, Նիկոլի պեռաշկի կրծելով, հեծանիվ քշելով ու նման պոպուլիստական կեղծիքներով, հիմա նույն ժողովրդի մոտ Նիկոլը հեծանիվ քշում է հաստավիզ թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված, իսկ հաճախ ուղղակի ոստիկանի մահակով են զսպում ու վախեցնում ժողովրդին։

Երբ պոպուլիզմին փոխարինում է բռնությունը, նշանակում է՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և վախճանը մոտ է։

Մարդկության պատմության մեջ հազարավոր բռնապետական իշխանություններ են եղել՝ մեկը մեկից դաժան, բայց ոչ մի բռնապետ իր բնական քաղաքական վախճանով չի հեռացել իշխանությունից։ Բոլոր բռնապետները միշտ ոչնչացվել են ժողովրդի ոտքերի տակ՝ փախչող ոստիկանների աչքի առաջ։

Որքան հեռանում է Նիկոլը ժողովրդից, լավ կլինի, որ ընդդիմությունը այդքան մոտենա ժողովրդին։ Միայն ժողովուրդն է ի զորու փոխել անկումը դեպի կայունացում և զարգացում։

Հավատացեք ու սիրեք սեփական ժողովրդին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ