ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Հերթը դիվանագետներինն է, որոնք կարող են հասնել հերթական ժամանակավոր զինադադարի

Հերթը դիվանագետներինն է, որոնք կարող են հասնել հերթական ժամանակավոր զինադադարի
06.10.2024 | 16:49

Հնարավոր է, որ մեր տարածաշրջանում ու մեր ճակատագրում որևէ բան փոխվի, եթե ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ուկրաինական կոնֆլիկտը հասնի իր հետապնդած նպատակներին ու, ըստ այդմ էլ, կամաց կամաց մոտենա իր ավարտին։

Եթե այս կոնֆլիկտը դիտարկենք որպես յուրատեսակ նախագիծ և փորձենք դրա վրա տարածել որևէ նախագիծ իրականացնելու տակտիկան ու ստրատեգիան, ապա կտեսնենք հետևյալ պատկերը։

Կամայական որևէ նախագիծ ունենում է նպատակներ ու դրանք իրականացնելու համար ֆինանսական, մարդկային ու այլ տեսակի ռեսուրսներ։

Եվ կամայական նախագիծը իր ավարտին է մոտենում, երբ նրա նպատակները կամաց-կամաց դառնում են իրականություն, և դրան զուգահեռ՝ սպառվում են նախագծի համար նախատեսված ռեսուրսները։

Մյուս կողմից էլ, եթե այս կոնֆլիկտը դիտարկում ենք որպես ապագա ԱՄՆ-Չինաստան գլոբալ կոնֆլիկտի նախերգանք, ապա տեսնում ենք, որ այս ուղղությամբ ԱՄՆ-ը հասել է զգալի հաղթանակների, որոնցից ամենահիմնականը ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա Չինաստանի հզորացմանը հասցված զգալի հարվածն է՝ Եվրոպան տնտեսապես ու քաղաքականապես թուլացած է, իսկ Ուկրաինան՝ ավերակված և այլն։

Մյուս կողմից էլ, Ռուսաստանն է այս կենֆլիկտի միջոցով հասել շատ մեծ հաջողությունների՝ մեծ արժեք ունեցող տարածքային նվաճումների, միջազգային կտրուկ աճած հեղինակության և այլ տեսքերով։

Կոնֆլիկտի ավարտի համար շատ կարևոր հանգամանքներ են նաև արևմտյան կողմի ռեսուրսների սպառումը մարդկանց դժգոհության ֆոնի վրա և ուկրաինական հակահարձակման կատաստրոֆիկ անհաջողությունը։

Մի խոսքով, կոնֆլիկտի ավարտի համար ստեղծվել է դասական իրավիճակ՝ ուժեղները համեմատաբար թույլերի հաշվին հասել են իրենց նպատակների թեկուզև ոչ լրիվ, բայց տվալ պայմաններում բավարար իրականացմանը, իսկ կոնֆլիկտ-նախագծի համար նախատեսված բազմապլան ռեսուրսները սպառվել են կամ մոտ են դրան։

Հերթը դիվանագետներինն է, որոնք կարող են հասնել հերթական ժամանակավոր զինադադարի, քանի որ գլոբալ կոնֆլիկտը դեռ շատ հեռու է իրեն սպառելուց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6984

Մեկնաբանություններ