Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Որը տեսնել

Որը տեսնել
21.09.2024 | 00:11

Աստծո կանչը

Սեպտեմբերի 21

Տե՛ր, Հորը ցույց տուր, և այդ բավական է

մեզ (Հովհ. ԺԴ. 8):

Ի'մ որդիներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ես ձեզ հետ եմ, ձեզ մոտ գալով` խոսել եմ ձեզ հետ, սակայն դուք դեռ Հորը չեք ճանաչել:

Ձեր Հայրը անսահման տիեզերքի ներդաշնակ կարգը Իր Իրավասության տակ պահող Աստվածն է: Նա այն է, ինչ Ես եմ: Այն անսպառ սերը, զորությունը, գեղեցկությունը, որ տեսնում եք Իմ մեջ, Իմ Հորից են գալիս:

Եթե այս տեսնեք. ճանաչեք Իմ Հորը և Ինձ, ինչպես որ կանք, այդքանն իսկ բավական է ձեզ, որպեսզի իրոք իմաստավորվի ձեր կյանքը և գոհացում պատճառի ձեզ, այս հենց այն է, ինչ հարկավոր է ձեզ:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ