ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Կիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7

Կիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7
17.09.2024 | 16:01

Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված, Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրից վկայական ունեցող ընդհանուր թվով 58 տների, հողերի համար պետական բյուջեից տրվել են դրամական փոխհատուցումներ։ Հայտնի չէ, թե պետբյուջեի ո՞ր հոդվածներով, ի՞նչ սկզբունքով են հատկացվել այդ գումարները, որոշվել գումարների չափերը, դա արվել է կառավարության գաղտնի որոշմամբ։ Այդ գործով զբաղվում է Տավուշի մարզպետարանը՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, ով հանձնված հողերի տերերի հետ անձամբ է սակարկում հատկացվելիք գումարների չափերը։ Մինչդեռ այդ հողերը ոչ միայն Կիրանցի բնակիչներին են պատկանում, այլև՝ ՀՀ-ին, որի «հպարտ քաղաքացիների»՝ 3 միլիոն «վարչապետերի» կարծիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցրել, հաշվի չի առել։ Ազատամարտոմ զոհված հարազատներ ունեցող Կիրանցի 11 ընտանիքներ, համաձայն չլինելով հերոսների արյունով պաշտպանված հողերի հանձնմանը, հրաժարվել են դրամական փոխհատուցումից։ Կիրանցից տեղեկացա, որ նրանց թիվը նվազել, հասել է 7-ի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ