Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ասում են...

Ասում են...
06.11.2009 | 00:00

...թե Հյուսիսային պողոտայում տեղակայված տղամարդկանց շքեղ կոստյումների էլիտար խանութներից մեկը շատ շուտով հաճելիորեն կզարմացնի ճոխ ու թանկ հագնվելու նկատմամբ հատուկ թուլություն ունեցող մեր հարուստ, շատ հարուստ և մեծահարուստ տիար-պարոններին։ Բանն այն է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սիրելի հայր Արգամն առաջիկայում այդ նույն խանութի համար 50 միլիոն դոլարով (բերանով ե՞ս ասել) ձեռք է բերելու տղամարդկանց էլիտար կոստյումներ արտադրող եվրոպական աշխարհահռչակ ֆիրմաներից մեկի արտադրանքը ներկրելու և վաճառելու իրավունքը։ Ճիշտ և ճիշտ «12 աթոռի» նախկին ազնվական, «ռուսական դեմոկրատիայի հայր» Կիսա Վորոբյանինովի նման, ով որոշել էր շշմեցնել պրոլետարիատի ծոցից դուրս եկած չտես աղջկան «широтой своего размаха»։ Թե ինչ ստացվեց դրանից` հիշում եք։ Կորա՜ն միլիոնները` ադամանդների տեսքով։

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ