Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ասում են...

Ասում են...
02.10.2009 | 00:00

...թե այն փաստը, որ մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի կոնգրեսական ներկայացուցիչներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցում հիշատակված ինը օլիգարխների կողքին տեղ չի գտել Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) անունը, օլիգարխներ, որոնց «սափրագլուխները» մարտի 1-ին զինվորական համազգեստներով ամենաակտիվ մասնակցություն են ունեցել հայտնի դեպքերին, բնավ պատահական չէ։ Բանն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանը, ով նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելիս օգտագործում էր միայն «հալեպցի Լևոն» ոչ փաղաքշական արտահայտությունը, առաջին նախագահն էլ Ազատության հրապարակի հարթակից «նեմեց» արհամարհական բառով էր հակադարձում, այդ նույն Հայրապետյանը, ուրեմն, Անդրանիկ Քոչարյանի հետ բավականին ջերմ հարաբերությունների մեջ է։ Ասում են նաև, թե փաստահավաք խմբի ընդդիմադիր ներկայացուցիչների այս կողմնակալ «մոռացկոտությունը» ՀԱԿ-ում տարընթերցումների տեղիք է տվել, իսկ ոմանք էլ հակված են հեռուն գնացող կոշտ եզրահանգումների։

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ