Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ազգագրագետն աշխատանքից հեռացվեց խոշոր կոռուպցիոն սկանդալից խուսափելու համա՞ր, թե՞ տեղափոխվեց ՔՊ-ի կադրային ռեզերվ

Ազգագրագետն  աշխատանքից հեռացվեց խոշոր կոռուպցիոն սկանդալից  խուսափելու համա՞ր, թե՞ տեղափոխվեց ՔՊ-ի կադրային ռեզերվ
29.06.2024 | 09:20

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերն ընդունել պատրաստվող մայրաքաղաք Երևանի գլխավոր` Մաշտոցի պողոտայի դժբախտ գետնանցումը արդեն երկրորդ տարին է Երևանի քաղաքապետարանը չի կարողանում ավարտին հասցնել ու շնորհքով վերականգնել:

ՈՒղղակի չի ստացվում:

Փոշի, շինարարական աղբ, անհարմարություններ հետիոտների ու կանգառից օգտվողների համար, թափթված ու անկազմակերպ աշխատանք:

Այդպես էլ լրագրողներին չհաջողվեց պարզել, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետ, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, ով պատասխանատու էր անցումի շինարարության ու շահագործման համար, աշխատանքից հեռացվեց խոշոր կոռուպցիոն սկանդալից խուսափելու համար, թե՞ «Անցավ անցում» ծրագրի շրջանակում տեղափոխվեց ՔՊ-ի կադրային ռեզերվ, մինչ գլխավոր ազգագրագետի կողմից նոր որոշում կայացնելը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Հ.Գ.1

Լուսանկարում` անցումի կտրված ժապավենն է:

Հ.Գ.2

Թե բա ակադեմիական քաղաքով «Իրական Հայաստան»…

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ