ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒկրաինայի ուսուցողական օրինակը դաս կարող է լինել բոլոր թույլ ու կիսաթույլ երկրների համար

ՈՒկրաինայի ուսուցողական օրինակը դաս կարող է լինել բոլոր թույլ ու կիսաթույլ երկրների համար
11.04.2024 | 08:23

Մեր ամենաթույլ կողմերից ամենահիմնականը լուրջ ստրատեգիական մտածողության բացակայությունն է մեր կյանքում։

Իհարկե, կարելի է ուրիշ շատ բաների նման զբաղվել նաև ստրատեգիական մտածողության իմիտացիայով, բայց դա իրական կյանքում որևէ հետևանք չի կարող ունենալ։
Ի տարբերություն տակտիկական մտածողության, որը բազմաթիվ մանր-մունր բաներում կարող է դրական արդյունքներ տալ, ստրատեգիական մտածողությունը պահանջում է, գոնե սեփական գոյության կտրվածքով, աշխարհի գործերից ինչ-որ բան հասկանալ, որոշ բաներ իմանալ քաղաքակրթական դինամիկայի ներքին օրինաչափություններից, հասկանալ ուժեղների ու թույլերի հարաբերությունների իմաստն ու այդ պայմաններում սեփական վարքն ու պահվածքը, և այլն։
Դա հնարավորություն կտա առաջին հերթին իրատեսորեն գնահատել սեփական տեղն արևի տակ և, միաժամանակ, գնահատելով իր պոտենցիալները՝ ընտրել զարգացման ռացիոնալ ու իրագործելի ուղղություններ։
Բայց նման բան իրականացնելու համար պետք է գերագույնս լարել բոլոր ուժերն ու հնարավորությունները՝ ներառյալ պետական կառավարման կարգի ճիշտ ընտրությունը մարդկանց տվյալ մենթալիտետի պայմաններում, պատահական միջակություններին իշխանական ստրուկտուրաներից հեռու պահելը, մենթալիտետային տոտալ խեղճության պայմաններում օրինակելի առաջնորդներ ու ղեկավարներ ունենալը, նպատակային ձևով փոքրաթիվ ստրատեգիական մտածողության տեր պրոֆեսիոնալներին օգտագործելը, պայքարելը տոտալ տգիտության դեմ և այլն։
Անկախության պայմաններում մեր վերջին 30+ տարիների կյանքը ցույց տվեց, որ մենք շատ հեռու ենք ասվածները իրականացնելուց, և դրա հիմնական պատճառը ստրատեգիական մտածողությունից մեր շատ հեռու լինելն է։
Ասել, թե մենք կարող ենք լիարժեք զարգացման ստատեգիական պլան ունենալ, սուտ կլինի այն շատ պարզ պատճառով, որ աշխարհում կան ուժեղների կողմից սարքված բետոնակուռ ստրատեգիական պատեր, և թույլերի հիմնական խնդիրը սեփական գլխով այդ պատերին չհանդիպելն է։
Լավագույն դեպքում թույլի ստրատեգիական պլանը կարող է լինել դոմինանտ ուժեղի ստրատեգիական պլանի հետ կապված ինչ-որ ածանցյալ բան։
Մի կարևոր բան ևս, թույլի կեմպլեմենտար քաղաքականությունը շատ թե քիչ ընդունելի և «ուտվող» մոտեցում է այն եզակի դեպքերում, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը շատ բարձր չի լինում։
Իսկ ինչ վերաբերում է աշխարհակարգի պարադիգմային տրանսֆորմացիայի գերլարված պայմաններում թույլերի կոմպլեմենտար քաղաքականությանը, ապա դա նրանց համար շատ մեծ ռիսկեր է պարունակում, ընդհուպ մինչև գոյաբանական ռիսկերը։
Թույլ ասածն էլ հարաբերական է. Ուկրաինայի ուսուցողական օրինակը դաս կարող է լինել բոլոր թույլերի ու կիսաթույլերի համար, որոնք, իրավիճակից կախված, մեծ արագությամբ կարող են սովորական երկրից վերածվել զոհի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ