38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանը դարձավ Ռուսաստանի դեմ կռվող 53-րդ երկիրը

Հայաստանը դարձավ Ռուսաստանի դեմ կռվող 53-րդ երկիրը
21.11.2023 | 15:10

Հիանալի նորություններ ենք ստանում:

Ռուսական մամուլը հայտնում է, որ Նոր Հայաստանի ժողվարչապետը զենք է ուղարկում բանդերականներին՝ եղբայրության և գրանտակերական համերաշխության կանչով (աղբյուրը՝ https://eadaily.com/ru/news/2023/11/20/smi-armeniya-chlen-odkb-planiruet-peredat-ukraine-do-200-sovetskih-raket-tochka-u?fbclid=IwAR0YF-SuVnhqS2caF3rvbH2ZoT4EDe7-tV1MI-d07wbh):

Հայտնվում է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱԽՔ գրիգորյան արմենի և ՈՒկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակի վերջին հանդիպման արդյունքում:

Ինչևէ, Հայաստանը պատրաստվում է ուղարկել բանդերականներին, ըստ ամենայնի, եղբայրական Վրաստանի կամ ոչ պակաս եղբայրական Թուրքիայի տարածքով մոտ 200 «Точка-У» հրթիռ:

Ավելին, Միացյալ Նահանգները, ըստ նույն աղբյուրների, անհրաժեշտ է համարում հայկական զինանոցից այլ սպառազինությունների փոխանցումը բանդերականներին, մասնավորապես, «Оса-АК» համակարգերի զենիթային համակարգերի, որոնցից Հայաստանում կա մոտ 40 միավոր: Հավելեմ, որ բանդերական Երմակը պեդերաստ գրիգորյանին Մալթայում շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կողմից ՈՒկրաինայի խաղաղության բանաձևին աջակցելու համար, հիշեցնեմ, որ այդ բանաձևը, մեղմ ասած, հոգեկան հիվանդների մտքի արգասիք է, համաձայն որի ռուսական զորքերը դուրս են գալիս Ռուսաստանի տարածքից (Ղրիից, Դոնբասից, Խերսոնից, Զապորոժիեից):

Եվս մեկ նյուանս, որը չէր լինի առանց ժողվարչապետ փաշինյանի մասնակցության. ռուսական ավիացիայի վերջին օրերի գրոհները արտասահմանյան նավերի և Օդեսայի նավահանգստի վրա փորձագետները կապում են Նոր Հայաստանի ժողվարչապետի շքեղ նվերի հետ բանդերական եղբայրներին: Իսկ սա նշանակում է, որ լակոտ փաշինյանը Վլադիմիր Պուտինի արդեն լրջագույն նյութական վնաս է հասցնում, եթե նկատի ունենանք ռազմական ինքնաթիռի մեկ թռիչքի և վայրէջքի, մեկ ժամ օդում գտնվելու և սպառած զինամթերքի արժեքը: Բայց սա պետք է մեզ ուրախացնի, քանզի լակոտ փաշինյանի արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական գերեզմանի փոսը փորել: Ավանսով ողորմի տանք ժողվարչապետի` փաշինյանի կողքի մեռելներին:

Ամեն:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Հայաստանը դարձավ Ռուսաստանի դեմ կռվող 53-րդ երկիրը Ամերիկայի գլխավորությամբ: Դե, թող պատրաստ լինի հակահարվածին: Բայց քանի որ Հայաստանը գենետիկ անողնաշար երկիր է ու պետություն երբեք չի դառնա, դա արեց այն ժամանակ, երբ հավաքական Արևմուտքից արդեն թռնում են ՆԱՏՕ և ԵՄ անդամները՝ Սլովակիան ու Հունգարիան, և դա դեռ սկիզբն է: Կարծում եմ, շատ շուտով հավաքական Արևմուտքի միասնական թիմում կմնան երեքը՝ Նոր Հայաստան, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, եթե, իհարկե, Նոր Հայաստանից այդ մոտ ապագայում ինչ-որ բան մնաց...

Դիտվել է՝ 2973

Մեկնաբանություններ