38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Tuk-üe, Tujue էթնոսի Էթիմոլոգիան

Tuk-üe, Tujue էթնոսի Էթիմոլոգիան
04.11.2023 | 21:32

Այսօրվա «թուրք» անունով ժողովրդի Tuk-üe, Tujue ժառանգական անունը և Մեծ Հայքի տարածաշրջանի Տորք-Թորգոմ- Թուրք-Հաբեթ անունների վերագրումը, փոխանակումն ու սեփականացումը այսօրվա «թուրքերի» կողմից

Թուրք անվան մեկնաբանությունը կարիք ունի լրացուցիչ մասնագիտական պարզաբանումների և լրացումների։
«Թուրք» անունը այսօրվա «թուրքեր»-ի էթնոսի և անվան հետ կապ չունի։

Այսօրվա «թուրք» անունով հանդես եկող էթնոտեսակների անվանումն առաջին անգամ գործածվել է 6-րդ դարի չինական տարեգրություններում՝ T'u-küe և Tujue ձևերով։
T'u-küe և Tujue անունը մեծ քոչվոր կլանի անուն էր, էթնիկական համադաշնություն, որը կոչվում էր «թուք» և որի ծագումը հստակ չի նշվում:
Կարող ենք կապել Տուքուլտի անվան հետ․․․

Այսօրվա Անատոլիայի տարածաշրջանի «թուրք» անունով էթնոսի անունը գրվում է «pinyin: Tūjué; Wade–Giles: T'u-chüeh, «T'u-küe և Tujue, թուկույե կամ թուջույե» անուններով, որոնք միջնադարյան ներքին Ասիայի թյուրքական ժողովուրդների քոչվոր համադաշնություն էին։

Միջին չինարենի պատմական աղբյուրներում հայտնի է այսօրվա թուրք անունը կրող ժողովրդի անունը «թուջուե-Туджуэ» է։

Թուքական «թուկույե, թուույե կամ թուջույե» անվան մեջ բացակայում է «ր» տառը։

Անունը լրացված և լատինացված է «латинизированный:-Türük» ձևով։ «Türük» անունը կապված է Տորք Անգեղ անվան հետ և վերցված է Մեծ Հայքի բռնագրավ ված տարածաշրջանի բնիկ ժողովրդից՝ հայերից։

Tuk-üe, Tujue քոչվոր ցեղերը ներխուժելով և բռնազավթելով, տեղավորվելով Մեծ Հայքի տարածաշրջանում, վերցրել են տարածաշրջանի Տորք, Թորգոմ անունը, որի հետևանքով տարածաշրջանի ողջ պատմությունն ու մշակույթը յուրացրել և վերագրել են իրենց։

Հայկյան Տորք, Թորգոմ, «Թհուրք-թյուրք» անվան կամ էթնոսի մասին առաջին գրառումը կատարել է Հերոդոտոսը (մ.թ.ա. 484–425 թվականներին)՝ վկայակոչելով սկյութացիների թագավոր Թարգիտասին։

Բացի այդ, մ.թ.ա. առաջին դարի ընթացքում Պոմպոնիուս Մելան խոսում է Ազովի ծովի հյուսիսային անտառներում գտնվող «Տուրկիե»-ի մասին, իսկ Պլինիոս Ավագը թվարկում է «Տիրկան»՝ նույն տարածքի մարդկանց թվում։

Մեծ Հայքի տարածաշրջանի այս անունները այսօրվա թուրքերի կամ «T'u-küe և Tujue, թուկույե կամ թուույե» էթնոսի հետ կապված չեն։

Նշված անունները կապված են Թորգոմ, Թոգարմա հայ և կովկասյան ցեղերի նախահայր Թորգոմի հետ։

ETYMOLOGIE – ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
«Türken» , Թյուրք ժողովրդական անունն առաջին անգամ հիշատակվում է 6-րդ դարի չինական տարեգրություններում՝ որպես «T'u-küe կամ Tujue» և ավելի մեծ քոչվոր ցեղային համադաշնության կազմում գտնվող կլանի անունն էր, որը կրում էր «Tük» ինքնանունը և որի ծագումը չի կարող հստակ ապացուցված լինել:
[1Carter Vaughn Findley, „The Turks in World History“, Oxford University Press, 2005, S. 39]

«Թուրք» անվանումին անցումը քաղաքական նպատակ էր հետապնդում։ Թուրք անունը ամբողջությամբ կրեցին մի շարք այլ քոչվոր ժողովուրդներ, որոնք տեղափոխվեցին վերջապես, ամբողջացվեցին մեկով։

«Թուրք» վերագրված անունը որպես քաղաքական անուն՝ փոխանցվեց մի ամբողջ շարք այլ քոչվոր ժողովուրդների և, վերջապես, ընդունվեց որպես ընդհանուր անուն մի ամբողջ քոչվոր՝ օգյուզ-թյուքական ընտանիքի համար: Անվան վերագրումը ընդունվեց բոլոր թյուքական ժողովուրդների լեզվում, ունեցավ մեծ նշանակություն և դարձավ գլխավոր գաղափարը՝ սկզբում մահմեդական գիտնականների կողմից, իսկ հետո նաև Եվրոպայում:

Այստեղից էլ առաջացել է «թուրք» բնակչության անվանումը, որն առաջացել է Մեծ Հայքի
տարածաշրջանում։
Հղում․«Peter Benjamin Golden: Artikel Turks, Abschnitt I: Փիթեր Բենջամին Գոլդեն.
Հոդված թուրքեր, Բաժին I. Պատմություն, Ենթաբաժին 2․Կենտրոնական Ասիայի թուրքերի ցեղային պատմությունը: Իսլամի հանրագիտարանում, հատոր X, էջ 689».


«Թյուրք» անունը որպես քաղաքական նշանակություն ունեցող եզրույթ՝ տարածվեց Գյոքթուրքի կայսերական գերիշխանության շրջանում՝ նրանց ենթակա թյուրք և ոչ թուրք ժողովուրդների վրա:
Հետագայում այն ընդունվեց որպես ընդհանուր էթնոնիմ, որը ներառնում է Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ցեղերի մեծ մասը, ընդունվում է մուսուլման ժողովուրդների կողմից, որոնց հետ նրանք շփվել են:

Peter Benjamin Golden: Artikel Turks, Abschnitt I: History, Unterabschnitt
2: The tribal history of the Central Asian Turks. In Encyclopaedia of Islam, Volume X, S. 689: The name Türk spread as a political designation during the period of Göktürk imperial hegemony to their subject Turkic and non-Turkic peoples. Subsequently, it was adopted as a generic ethnonym designating most if not all of the Turkic-speaking tribes in Central Asia by the Muslim peoples with whom they came into contact».

«Թուրք» անվանումին անցումը քաղաքական նպատակ էր հետապնդում։ Թուրք անունը ամբողջությամբ կրեցին մի շարք այլ քոչվոր ժողովուրդներ, որոնք տեղափոխվեցին վերջապես, ամբողջացվեցին մեկով։

«Թուրք» տերմինը դարձավ որպես ընդհանուր տերմին ժողովուրդների և լեզուների մի ամբողջ ընտանիքի համար։
Անատոլիայի բնակչությունը ինքնակոչվեց «թուրք» անունով։

Գյոք-թուրքի կայսերական հեգեմոնիայի ժամանակաշրջանում «թուրք» անունը տարածվել է որպես քաղաքական անվանում իրենց ենթակա թյուրք և ոչ թուրք ժողովուրդների վրա:

Հետագայում «թուրք» անունն ընդունվեց որպես ընդհանուր էթնոնիմ մուսուլմանների կողմից, Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու էթնոսների մեծ մասի կողմից, որոնց հետ նրանք շփվել են։

Թուրքմեն-թուրք անունները ընդունված են նույնիսկ կրոնա-քաղաքական գաղափարախոսության համար:

Իսլամի ընդունումից հետո առասպելները փոխում են, և միֆի փոխարեն գրում են ստեղծագործություն, որտեղ նախահայր «օգյուզ թույուկի» փոխարեն որպես նախահայր նշում են Հաբեթին և իրենց հռչակում են բիբլիական Հաբեթի ժառանգները, որի միջոցով իրենց են վերագրում ողջ Հաբեթյան պատմագրությունը։
Այս «միֆը»՝ ստեղծագործությունը պատմական խեղաթյուրում է։

«Ռաշիդ ադ-Դինի, Աբուլգազիի, Յազիդժի-օղլուի գեղարվեստական գրվածքներում՝ Ալի Օգուզ-խանը հանդես է գալիս որպես մուսուլման, բիբլիական Յաֆեթի -Հաբեթի ժառանգներից»։
*После принятия ислама мифы изменяются, и в сочинениях Рашид ад-Дина, Абулгази, Языджы-оглу Али Огуз-хан является мусульманином, потомком библейского Яфета. Огуз-хан,Огуз-наме «պդֆ»

-Այսպիսով «թույուկ» էթնոտեսակը վերցրեց ոչ միայն Մեծ Հայքի տարածաշրջանի Տորք-Թուրք-Թորգոմ անունը, այլև սեփականացրեց Թորգամների -Հաբեթների առասպելաբանությունը, մշակույթը, պատմագրությունը, նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները, արհեստականաորեն իրենց վերագրելով Հաբեթյան տիտղոսը։

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Բանասեր, լեզվաբան
Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա
03․11․2023, Մայնց

Դիտվել է՝ 4921

Մեկնաբանություններ