ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչու՞ են աղմկում սորոսականները և նրանց ՀԿ-ները

Ինչու՞ են աղմկում  սորոսականները  և նրանց  ՀԿ-ները
31.07.2023 | 22:14

Կապիտուլյանտ Նիկոլի մամլո ասուլիսի ժամանակ որոշ լրագրողների կողմից հնչեցված հարցերը հիստերիա են առաջացրել սորոսականների մոտ:

Սորոսից ստացած դրամաշնորհների միջոցներով «ապրող» որոշ ՀԿ-ներ ջղաձգումների մեջ էին ընկել և ինչ-որ թղթի կտորի վրա իրենց կարծիքներն էին հայտնել, թե «բա լրագրողների պահվածքը և տված հարցերը նորնալ չէին»...

Ավելին, ինչ-որ կերպարներ էլ գրառումներ են արել և մեղադրել են սորոսական ՀԿ-ների ո՛վ լինելը բացահայտող հայտարարության տակ ստորագրողներին գումարով հոդված գրելու մեջ:

Հետաքրքիր է, նախ, սրանք ինչի՞ց են որոշել, որ ինչ-որ մեկին ընդհանրապես հետաքրքիր է նրանց՝ Նիկոլին իշխանության բերածների կարծիքը:

Երկրորդը՝ ո՞վ է ասել, որ ինչ-որ սորոսական ՀԿ-ներ պետք է որոշեն, թե լրագրողն ի՛նչ հարց տա Նիկոլ Անհողին կամ ինչպես իրեն պահի մամլո ասուլիսի ժամանակ:

Երրորդը՝ լավ կլինի այդ թղթի կտորի վրա իրենց ստորագրությունը դրած ոմանք լավ հիշեն, թե, օրինակ՝ իրենք ինչ ածականներով են խոսացել և խոսում նախկին ղեկավարների հասցեին, որոնք, ի տարբերություն իրենց սիրելի Նիկոլ Անհողի, դավաճան, թուրքի դեմ նսեմացած չէին և հաղթանակած ղեկավարներ էին:

Չորրորդը՝ օտարների հովանավորությամբ ԶԼՄ-ներ բացող, այդ օտարների շահերը այդ ԶԼՄ-ների միջոցով պաշտպանող և առաջ տանող, բացահայտ մանիպուլյատիվ և բազում միակողմանի հոդվածներ հրապարակողներն ընդհանրապես իրավունք չունեն որևէ մեկին առանց ապացույցի մեղադրել գումարով հոդված գրելու մեջ:

Եթե Սորոսի հովանավորմամբ գործող ԶԼՄ-ն փակվի, ոչ ոք դա չի էլ նկատի, իսկ Նիկոլին հարցեր տված որոշ լրագրողների համարձակությունը և նրանց պաշտպանած գործընկերները, եթե չհրապարակվեն, ապա այդ բացը շատ դժվար կլինի լրացնել:

Ենթադրաբար, այդ ասուլիսի ժամանակ սորոսական

ՀԿ-ներին շատ էին դուր եկել Նիկոլին ծառայող և քծնող որոշ ԶԼՄ-ների լրագրողները, ովքեր Ջեբեջյանի և Գևորգյանի հարցերի ժամանակ հիստերիկ պահվածք էին դրսևորում և ինչ-որ բաներ «մռթմռթում»:

Հետաքրքիր է, սորոսական և նիկոլական ԶԼՄ-ները ինչու՞ էլ չեն անդրադառնում Շիրակի պետհամալսարանի խնդիրներին, որոնց մեծ հաճույքով անդրադառնում էին նախկինների որոք:

Պատասխանը շատ պարզ է. որովհետև դա հարմար առիթ էր նախկիններին թիրախավորելու համար: Բայց որ Նիկոլի իշխանությունները նախկինների որոք

ՇՊՀ-ում բազում հանցագործություններ գործած անձին բացահայտ պաշտպանում են ու արդեն 5 տարի էլ հարուցված քրեական գործերը տեղից չեն շարժվում՝ սորոսականներին դա արդեն հետաքրքիր չէ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1864

Մեկնաբանություններ