38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պասսերով են աշխատում...

Պասսերով են աշխատում...
27.05.2023 | 21:34

Կարդացի՝

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսատների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:

Հարց Նիկոլի «ՀԺ»-ին՝

1. Որտեղի՞ց ձեզ այդ տեղեկությունը, ումի՞ց եք այն ստացել:

2. Կարելի՞ է այս տեղեկատվությունն ընդունել այն համատեքստում, որ ՀՀ իշխանությունները քաջատեղյակ են տեղի ունեցածից, արդեն բանակցել ու մեզ են ներկայացնում Ադրբեջանի պահանջները՝ նախնական լրատվական դաշտ «ուտկա» գցելով նման տեղեկություն:

3. Արդյոք նման տեղեկություն հրապարակելով Նիկոլի «ՀԺ»-ն չի՞ հուշում թշնամուն ինչ պահանջ ներկայացնել ՀՀ-ին:

Հիմա ականջներիդ օղ արեք.

ՀՀ ներթափանցած դիվերսատներից մեկը սպանել է ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին: Նա պետք է դատվի ՀՀ-ում և օրենքի ողջ խստությամբ: Մարդասպան հանցագործներին մոլորվածների հե՞տ եք փոխանակում: «Դուխովներ», այստեղ օգտագործեք ձեր «ուժեղ դուխը» և մոլորվածներին պահանջեք հետ վերադարձնել:

Սա էլ չդառնա Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին արտահանձնելու նման: Սերժ Սարգսյանի օրոք հանցագոծ ազերիներն իրենց արժանի պատիժն էին կրում ՀՀ սահմանը հատելու և ՀՀ քաղաքացուն սպանելու համար: «Դուխովները» եկան իշխանության՝ նվիրեցին դրանց իրենց հոգևոր եղբորը:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6376

Մեկնաբանություններ