Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Գորիս-Կապան նոր ճանապարհը սյունեցիներիս ամոթն ու ծաղրն է

Գորիս-Կապան նոր ճանապարհը սյունեցիներիս ամոթն ու ծաղրն է
18.03.2023 | 21:58

Ասացի՝ ուշքի գամ, նոր ասեմ. Գորիս-Կապան այս նոր ճանապարհը մահ է ու անպատվություն, ծաղր:

Ճիշտ է, ասֆալտ է, բայց երկար ու տանջալի, մեկ՝ գլխիվայր, մեկ՝ գլխիվեր, անդունդների վրա կախված նեղլիկ ու ոլորապտույտ, ամեն ոլորում իրանական հսկա բեռնատարները դեմդ ելնող մի քոսոտ էծի ճանապարհ է՝ պոտենցիալ մահերով ու գահավիժումներով լի:

Մի խոսքով՝ Շինուհայրից սկսվում է թասը ու չի վերջանում մինչև Կապան մտնելը, անվերջ շրջապտույտ:

Կասկադյոր պետք է լինես, որ կարողանաս չբախվել ու, հազար կտորների վերածված, ձորը չընկնես:

Աղոթեք ամեն գնացողի համար, սյունեցիներ...

Ոչ թե՝ ահից, դա հեչ, այլ զուտ ֆիզիկապես, որպես մարդ՝ մեռնում ես, մահվան քրտինքն ու ծանր թուլությունն է պատում, սրտխառնուք՝ մինչև վերջին շունչդ, ուղղակի, փալաս ես դառնում՝ բարոյապես, ֆիզիկապես ու անվերջ նողկանքի զգացումով սպասում մեռնելուդ:

Մանավանդ, երբ գիտես, թե ում պատճառով ես մեռնում. թուրք բառն արդեն հերիք է, որ տասը տեղ որձկաս, իսկ այդ բառը հնարավոր չէ չհիշել այդ ճամփին: Հնար էլ չկա՝ այդ նեղ ոլորաններում մի տեղ կանգ առնես, տեղ էլ չկա, խմբակային վթար կստեղծվի, ոչ մի ֆիլմում ու էքստրեմալ տեսաերիզներում նման սարսափ ճանապարհ չկա, էքստրեմիստները կարող են վերևից նկարել ու տարածել:

Նույնիսկ մի ակնթարթ խելքի չեկա, որ ճամփից մի պահ նկարեմ, մեռնելով գնացի, երրորդ օրը մեռնելով եկա: Սա մի բացառիկ երևույթ է, շատ է պատահել, երբ մի օրում հազար կիլոմետր ճամփեքին եմ եղել, նման անոմալ երևույթի չեմ հանդիպել, մղձավանջ էր:

Սա Սյունիքի մեծագույն ամոթն է, ուրիշ ճանապարհ պետք է կառուցել, տեղն էլ կա՝ ավելի կարճ ու հարմար, եթե ուրիշ հնար չկա մոտ ժամանակներս հետ բերելու մայրուղին: Ճամփին մերոնց ասում եմ՝ եթե իմանամ Մակենայի ողջ ոսկին Կապանում ինձ է սպասում, այլևս երբեք այս ճանապարհով Կապան չեմ գնա:

Իսկ Կապանն այնքան սիրուն քաղաք է, ավելի է սիրունացել, մարդիկ՝ այնքան լավն ու բարեկիրթ:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 6678

Մեկնաբանություններ