Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Պետք է գրպանին խփել

Պետք է գրպանին խփել
28.02.2023 | 07:28

Շատ տարիներ առաջ Լեզվի տեսչությունը հետևում էր մամուլի ու հեռուստատեսության հրապարկումներին, հետո որոշակի պարբերականությամբ կազմում էր նկատված սխալների ցանկը, գրում ճիշտ ձևերը և ուղարկում լրատվամիջոցի ղեկավարությանը:

Պարզ է, որ դա զգոնացնում էր: Բացի դրանից, ամենամյա ամփոփման ժամանակ մայրենին անաղարտ պահած և ուշագրավ հրապարակումներով աչքի ընկած լրագրողներին պատվոգիր էին տալիս: էնքան էին արժևորում այդ միջոցառումը, որ պատվոգիրը երկրի նախագահն էր հանձնում հանդիսավոր ցերեկույթի ժամանակ: Ես, օրինակ, արժանացել եմ նման պատվոգրի: Ինչո"ւ հիմա նույնը չի արվում: Ես առաջարկում եմ տուգանել լրատվամիջոցին, եթե նրա հրապարակումներում շատ սխալներ են նկատվել: Ուրիշ ելք չկա՝ պետք է գրպանին խփել: Հեռուստացույց դիտել չի լինում. լրագրողները, հաղորդավարները մի նախադասություն ճիշտ չեն կազմում:


Գայանե Պողոսյան

Դիտվել է՝ 7952

Մեկնաբանություններ