Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, երկրում ստեղծված իրավիճակին:
Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները փաստաթղթի և իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը: